Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին», Վինիսիուսը դուբլ ձևակերպեց Եղեգնաձորում բшխվել են «Opel»-ը և «Toyota»-ն․ կա վիրшվոր Հորոսկոպ. Տարվա առաջին խավարումը, որը նշանավորում է նոր փուլի սկիզբը Մի փոքրիկ հողակտոր, և ամբողջ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան ամբողջությամբ կապահովվեն արևային էներգիայով Կարապետյան ընտանիքը` քաղցկեղ ունեցող երեխաների կողքինԱյս մարդը վերջին ութ տարվա ընթացքում ինչ ուզել է, ստացել է Փաշինյանից։ Կա՞ կասկած, որ Փաշինյանի կառավարությունը, եթե վերընտրվի, սա էլ չի ստանա. Նարեկ Կարապետյան Պուտինի վարքագիծը նման է խելագարության․ Ռյուտե Ուկրաինայում չկա մի էլեկտրակայան, որը չի տnւժել ռուսական հարձակnւմներից․ Զելենսկի Մենք չենք կարող մեզ թույլ տալ ավելի շատ չծախսել պաշտպանության վրա․ ֆոն դեր Լայեն Հաղթում է անզուսպը, հախուռնը, խելագարը. Կաթողիկոսի դեմ քրեական գործ է հարուցվել, ի՞նչ անել․ Էդմոն Մարուքյան Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած Մայր Աթոռը՝ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդման մասին Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված է հինգ ակումբ Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կա երկու զոհ Զելենսկին «պետք է շարժվի» հակամшրտության կարգավորման ուղղությամբ, հակառակ դեպքում նա կարող է բաց թողնել կարգավորման «մեծ հնարավորությունը»․ ԹրամփԱրվեստ՝ պոդիումի վրա. Ուես Գորդոնը կին-մուսաներին վերածում է պայծառ հերոսուհիների՝ Carolina Herrera-ի նոր հավաքածուի համարՊատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ ՄերցԱյսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ․ Նարեկ ԿարապետյանՇիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Հասարակություն

Հայրը 7 տարեկան աղջկան սեռական բռնության է ենթարկել, երեխան վատացել է․ մանրամասներ՝ մանկապիղծ ամուսինների հանցանքի հետքերով

Իրավունքը գրում է․ «Վերջերս հանրությունը ցնցվեց ահասարսուռ մի դեպքով, մասնավորապես սահմռկեցուցիչ տեսանյութում 34-ամյա Աննա Արևշատյանը անհաղորդ դեմքով տասնյակ հարվածներ է հասցնում, մերկացնում է դստերը, այնուհետև մյուս երկու անչափահաս երեխաներին մասնակից դարձնելով՝ ստիպում է նրանց թքել և միզել դեռատի աղջնակի վրա։ Մոտ 10 րոպե ընթացող տեսանյութում մերկ երեխան, որը կնոջը դիմում է որպես «մամ» միայն ասում է․ «Ի՞նչ եմ արել, որ խփում ես», որից հետո հարվածներն ուժգնանում էին։

Պարզվում է, որ ընտանիքն ավելի վաղ ևս եղել է իրավապահների ուշադրության կենտրոնում. երեխաների հայրը՝ Թաթուլ Մադաթյանը այս պահին ճաղերի ետևում է, քրեական գործ է հարուցված սեփական 2 դստրերին բռնաբարելու համար։ Ինքը՝ Աննան ևս 6 տարի առաջ քրեական պատասխանատվության է ենթարկվել սուտ մատնության համար, բայց չի ազատազրկվել։ Ու չնայած այս ամենին՝ իրավապահ մարմինները միմիայն աղմկահարույց այս տեսանյութից հետո իրենց ուշադրությունը հրավիրեցին 5 անչահաս երեխա ունեցող ընտանիքի վրա։

Երեխաների խոշտանգման, բռնության դեպքից հետո ամենակեւոր հարցը թերեւս մեկն է, իսկ ո՞ւր էին այն պետական կառույցները, որոնք պետք է ուշադրության կենտրոնում պահեին այս խնդրահարույց ընտանիքին ու կանխեին նման դեպքերը։

Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական բաժնի պատասխանատու Մամիկոն Գալոյանը անդրադառնալով վերը նշված ընտանիքին նախ պատմեց․

-Ընտանիքը նախկինում ապրել է Գեղարքունիքի մարզում, բազմազավակ ընտանիքում անչափահաս երեխաները հաճախակի են բռնությունների ենթարկվել։ Ընտանիքի հայրն այժմ կալանավորված է իր յոթ տարեկան առջկան սեռական բռնության ենթարկելու համար։ Հոր կողմից սեփական դուստրերի բռնաբարությունից հետո կնոջ ու երեխաների հետ հոգեբաններ են աշխատել, երեխաներից մեկն անգամ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնում է ապրել մինչև այս տարվա հունվարը։ Մի երեխային տեղափոխեցինք, ասացինք աշխատանք տանենք, որպեսզի էն երկու երեխաներն էլ.... արդեն միջավայրն էլ չէր ընդունում, դպրոցն էլ չէր ընդունում, խնդիրներ կային էլի: Մենք նաև առանձին գնացինք ծնողների հետ հանդիպում ունեցանք, որպեսզի այդ երեխաները դպրոց գնան: Հունվարի 24-ից արդեն երեխան հիմնականում տեղափոխվեց մոր մոտ ու նաև այնտեղ ՀՕՖ-ի հոգեբանն էլ, որ մոր ու երեխաների հետ աշխատել է, այնտեղ էլ դրական էր գրված: Սոցիալական աշխատողներ են աշխատել, հոգեբաններ են այդ երեխաների հետ աշխատել: Ես մի անգամ էլի մեծ քննարկում կազմակերպեցի՝ զուտ մորը խնդրելով, հասկացնելով ասում ենք՝ բեր էդ միջավայրից, թող քո էս երկու երեխան էլ գնան, տեսնեիք ինչ լաց, գնացել էր դատախազություն իմ վրա բողոք, որ ուզում ա էրեխեքին իմ մոտից վերցնի: Էդպես էր էդ կինը, էդպես էր ներկայանում մենք շոկի մեջ ենք։

-Ինչպե՞ս էր տեղի ունեցել հոր կողմից երեխայի բռնաբարության դեպքը, որտե՞ղ էր մայրը եւ մյուս երեխաները։

-Այդ օրը մայրը ծննդաբերում, էր, հայրը տեսնելով յոթ տարեկան աղջան միայնակ սեռական բռնության է ենթարկել, հետո երեխան վատացել է, արյունահոսել․ բժիշկ են կանչել, տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մայրն է ծննդաբերում, որտեղ էլ պարզվել է, որ երեխայի նկատմամբ սեռական բռնություն է կիրառվել։ Հայրն անազատության մեջ է, իր երեխային սեռական բռնության է ենթարկել։ Դեպքը տեղի է ունեցել անցած տարի, յոթ տարեկան էր եղել երեխան, սեռական բռնության է ենթարկել։ Փաստորեն մի քանի ամիս անց էլ պարզվեց, որ մեծ աղջիկն էլ՝ 14 տարեկան, մոր կողմից է խոշտանգվել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։