Տվերում կործանված ինքնաթիռի զոհերի մեջ հայ կա․ մանրամասներ
Տեղեկացրել ենք, որ հայտնաբերվել են Տվերի մարզում կործանված Embraer ինքնաթիռում գտնվող բոլոր քաղաքացիները մարմինները։ Հիշեցնենք, զոհվածների թվում նշված է «Վագներ» ՌՄԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի անունը։
«Վթարի վայրում հայտնաբերվել է 10 մարդու մնացորդ՝ յոթ ուղևոր և անձնակազմի երեք անդամ»,- մանրամասնել են արտակարգ իրավիճակների ծառայություններում, փոխանցում է «Интерфакс»-ը։
Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչի խոսքով, Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչող Embraer մասնավոր բիզնես-ջեթը կործանվել է Կուժենկինո գյուղի մոտ։
Իր հերթին Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու» հոդվածով։
Ռոսավիացիայի տվյալներով՝ ինքնաթիռը պատկանել է МНТ-Аэро ընկերությանը։ Դեպքի հանգամանքներն ու պատճառները պարզելու նպատակով գերատեսչությունում ստեղծվել է հանձնաժողով։
Բացի այդ, Ռոսավացիան հրապարակել է վթարված Embraer ինքնաթիռի ուղեւորների անունները։ Ցուցակի համաձայն՝ ինքնաթիռում գտնվող ուղևորների թվում են եղել՝ Սերգեյ Պրոպուստինը, Եվգենի Մակարյանը, Ալեքսանդր Տոտմինը, Վալեյ Չեկալովը, Դմիտրի Ուտկինը, Նիկոլայ Մատուսեևը, Եվգենի Պրիգոժինը։ Անձնակազմի անդամների անուններն են՝ հրամանատար Ալեքսեյ Լևշին, երկրորդ օդաչու Ռուստամ Քարիմով և բորտուղեկցորդուհի Քրիստինա Ռասպոպովա։




















Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Դավաճանության 8 անսպասելի նշանները
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Իշխանությունը վայելում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը՝ ամենաբարձր մակարդակով․ Աննա Կոստանյան