Զբոսայգում մի խումբ անձինք վիճաբանել են․ արդյունքում 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու օգոստոսի 24-ին տեղի ունեցած 18-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները:
2023թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 01։20-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել հիշյալ երիտասարդը, ով, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2023թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, 18-ամյա երիտասարդը և մի խումբ անձինք հանդիպել են Երևան քաղաքի Հովհաննես Հովհաննիսյան փողոցի հարակից զբոսայգում՝ ժամեր առաջ տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով: Խոսակցության ընթացքում հիշյալ անձանցից մեկը սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ հարվածել է երիտասարդի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածք:
Կատարվել են մի շարք քննչական և վարութային գործողություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի անձինք։
Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ Կարապետյան
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ