Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինձ միշտ ասում էին, որ «Լիոնը» հիանալի թիմ է, և արժե գալ այստեղ․ թիմն իսկապես շատ լավն է․ ԷնդրիկՈգու իսկական տոն. Աբրահամ Հովեյանը շնորհավորել է Հայաստանի զինված ուժերին ՀՃՇ Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար` Սևակ Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը` ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ ԿարապետյանինՀայոց բանակը երբեք չի պարտվել և միշտ լինելու է հաղթանակած. Հովհաննես Ծառուկյան «Մարիներ» լցանավի երկու ռուս նավաստիներն ազատ են արձակվել և ուղևորվում են Ռուսաստան. ԶախարովաԽոնարհվում ենք հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած բոլոր հայորդիների հիշատակի առջև․ «Մեր ձևով»Չարլզ թագավորը և նրա երազանքի ավտոպարկը. 2 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ նվերից մինչև նոր էլեկտրական սուպերմեքենա՝ 160,000 ֆունտ ստեռլինգով«Արևմտյան Ադրբեջան» դոկտրինը, իրականում, համընկնում է իշխանությունների կողմից պարտադրվող «Չորրորդ Հանրապետության» գաղափարախոսության հետ» (տեսանյութ) Մենք միշտ կվերհիշենք այն, ինչ դուք արեցիք մեզ համար․ Հայաստանը ուժեղ կլինի Ձեր շնորհիվ․ Նարեկ ԿարապետյանԻրանում մահապшտժի է ենթարկվել Իսրայելի հետախուզության համար լրտեսության մեջ մեղադրվող տղամարդըԽաչիկ Ասրյանը շնորհավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Ազգային Բանակի կազմավորման տարեդարձի առթիվՍխալ է հարձшկվել Իրանի վրա. Իրանը պատրաստ է նորից բանակցել միջnւկային ծրագրի շուրջ. Թուրքիայի արտգործնախարարՍատարում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. ԵԽԽՎ նախագահ Հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան. ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է կատարել իր առաքելությունը. մի՛ թողեք, որ դա կրկնվի. Թրամփ Ռիոյում էլ ենք եղել, բայց այստեղ մասշտաբը միանգամայն այլ է, արձանն այնքան հզոր է. օտարերկրացի բլոգերները Հայաստան են եկել՝ տեսնելու Քրիստոսի արձանը (տեսանյութ) ԱՄՆ փոխնախագահի այցը խնդիրներ է ստեղծելու Փաշինյանի համար Մհեր Գրիգորյանը խիստ մտահոգ է «Թրամփի ուղուց» Իշխանության մեջ վախերն ավելանում են Արցախում էլ է այսօր խաղաղ, բայց հայ չկա․ սա Ադրբեջանի պայմաններով Հայաստանը թուրքական աշխարհի վասալ դարձնել է (տեսանյութ) Բանակի տոնը Համահայկական Ճակատը նշում է Եռաբլուր զինվորական պանթեոնում
Ժամանց

Սա անսպասելի հաջողությունների օր է. օգոստոսի 25-ի աստղագուշակ

**Խոյ.** Մի խուսափեք իմպրովիզներից՝ այսօր հենց այն որոշումները, որոնք կծագեն ձեր գլխում բոլորովին անսպասելի, կլինեն առավել հաջողը: Պնդեք ձեր տեսակետը, անգամ եթե դա ոչ բոլորին դուր գա: Հիշեք, որ ազդեցիկ մարդիկ կկանգնեն ձեր կողքին:

Օրվա երկրորդ կեսը կապված է կենսական եռանդի նվազման հետ, և այդ ժամանակահատվածում հնարավոր է ինքնազգացողության անկում: Զերծ մնացեք ալկոհոլի և ծանր ուտելիքի օգտագործումից, իսկ երեկոյան ժամանակ գտեք զբոսանքի համար: Անձնական հարաբերություններում էական փոփոխություններ սպասելն իրեն չի արդարացնի:

**Ցուլ.** Այսօր աշխատեք քիչ անհանգստանալ՝ հիմքերից զուրկ ապրումները միայն կփչացնեն այս օրը: Աշխատանքի վայրում հաջողության հասնել հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե բոլոր կարևոր հարցերը դուք ինքնուրույն լուծեք, իսկ ամեն մի մանրուք և երկրորդական բան վստահեք որևէ մեկ ուրիշին: Կարող են դժվարություններ ծագել փասթաթղթեր ձևակերպելիս, հեշտ չի լինելու բյուրոկրատական քաշքշուկները հաղթահարելը:

Երեկոն հնարավոր են անսպասելի այցեր, դուք ուրախ կլինեք հյուրեր ընդունել և նրանց հետ հիանալի ժամանակ կանցկացնեք: Այսօր ռոմանտիկ հրապույրը գրեթե բացառվում է:

**Երկվորյակներ.** Սա անսպասելի հաջողությունների օր է՝ ոչ այնքան էական, սակայն հաճելի: Ձեր պրոֆեսիոնալ և անձնական որակների մեջ կասկածող մարդիկ ստիպված են խոստովանել, որ դուք արժանի եք ամենաբարձր գնահատականի: Չի բացառված, որ անսպասելի գործնական առաջարկներ ստանաք և շանս ստեղծվի մասնակցել մի ինչ-որ միջազգային նշանակության նախագծի աշխատանքներում:

Ծանոթությունները հեշտությամբ են հաստատվում, դրա համար պետք չի լինի նախաձեռնություն դրսևորել, քանի որ շրջապատին դուք շատ եք հետաքրքրում: Նշանի ընտանեկան ներկայացուցիչներին կհաջողվի իրենց կեսին օգնել լուծել բարդ խնդիրը:

**Խեցգետին.** Այսօր դուք ցանկանում եք միայն հրամայել, ղեկավարել և հանձնարարություններ տալ: Պետք է ասել, որ դա ձեզ մոտ լավ է ստացվում, սակայն խնդիրը նրանում է, որ հաջողության հասնելու համար դա բավարար չէ՝ ստիպված եք ինքներդ էլ չարչարվել: Այսօր նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ կհայտնաբերեն, որ ոչ միայն ի վիճակի են աշխատանքային սխրանքների, այլև՝ դրանից որոշ չափով հաճույք են ստանում: Հատկապես հաճելի կլինի այդ բացահայտումը նրանց համար, ովքեր վերջին ժամանակներում կասկածում էին, թե արդյոք կյանքի ճիշտ ուղղություն են ընտրել:

**Առյուծ.** Օրը չնայած ամենապարզերից չէ, սակայն բավական հաջողն է: Ձեզ մոտ գրեթե ամեն ինչ ստացվում է: Այն ամենն, ինչին ձեռնամուխ եք լինում, գերազանց ձևով է հանգուցալուծվում, իսկ եթե ինչ-որ բաների էլ հասնել չի ստացվում, ապա ուրեմն դա այնքան էլ կարևոր բան չէր: Ճակատագիրն ինքը կհուշի, թե որ ուղղությամբ շարժվել և ինչպես գործել: Միակ բանը, որ ձեզանից պահանջվում է՝ ձեր նախազգացման հուշումներին հետևելն է:

Երեկոն կցանկանաք անցկացնել հանգիստ, սակայն դժվար թե դա ստացվի, քանի որ ձեզ, ամենայն հավանականությամբ, անսպասելի կհրավիրեն հյուր կամ որևէ երեկույթի:

**Կույս.** Այսօր ձեզ կարող են քննադատել ավելորդ դանդաղկոտության մեջ, սակայն դուք լավ գիտեք, որ ամեն ինչ անում եք հենց’ այնպես, ինչպես պետք է: Իրոք, իրադարձությունների զարգացումը ցույց կտա, որ շտապելու որևէ հարկ չկար էլ: Իսկ դուք էլ, շնորհիվ բոլոր գործերի հանդեպ ձեր ուշադիր և պատասխանատու վերաբերմունքի, չեք թույլ տալիս այն սխալները, որ անում են հապճեպ գործող մարդիկ:

Օրը հարմար չէ մանր գնումների համար, իսկ ահա խոշոր ձեռքբերումները հաջող կլինեն: Լավ են դասավորվում ռոմանտիկ ուղևորությունները: Ի դեպ, միայնակ շրջագայողներն էլ հիանալի ժամանակ կանցկացնեն:

**Կշեռք.** Այսօր ձեզ հաջողվում է այն ամենն, ինչը ուրիշների ուժերից վեր է՝ պատահական չէ, որ շրջապատին դուք իսկական հերոս եք թվում: Հնարավոր է առաջընթաց անգամ այն գործերում, որոնք դուք հույս էլ չունեիք ավարտին հասցնել: Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի շրջապատին վերաբերող անսպասելի բացահայտումների հետ:

Սիրո հարցում ձեր բախտը բերում է՝ սա հենց’ այն օրն է, երբ կարելի է հանդիպել արքայազնին կան արքայադստերը, կամ էլ լուծել այնպիսի խնդիրներ, որոնք խախտում են արդեն ձևավորված հարաբերությունները: Դուք ցանկացած իրավիճակում ձեզ բնական ու անկաշկանդ եք պահում, ինչով անզուգական տպավորություն եք թողնում հակառակ սեռի ներկայացուցիչների վրա:

**Կարիճ.** Այսօր պետք է խորհեք այն հարցի շուրջ, թե ինչ եք դուք իրականում ցանկանում, քանի որ օրվա իրադարձությունները նպաստում են այն բանին, որ իրականանա ձեր վաղեմի երազանքը, սակայն՝ միայն մեկը: Առավոտյան իրավիճակը որոշ չափով նյարդային կլինի, սակայն ծագող խնդիրները այնքան լուրջ չեն, որ դուք կորցնեք ձեր հանգստությունը: Դրա հետ մեկտեղ էլ, դուք պահպանում եք հումորի զգացումը, ինչը օգնում է հաղթահարել բազմաթիվ արգելքներ:

Ձեր կարիքը հատկապես շատ են զգում այն մարդիկ, ովքեր լավատեսության և ինքնավստահության դեֆիցիտով են տառապում, իսկ դուք էլ սիրով աջակցում եք վերջիններիս, դրա հետ մեկտեղ՝ թույլ չտալով նրանց՝նստել ձեր վզին:

**Աղեղնավոր.** Օրը խոստանում է բազմաթիվ ու ամենատարբեր հաճելի հանդիպումներ: Հին ընկերոջ հետ սրտից բխող զրույցները կօգնեն ձեզ մի շարք իրադարձություններ տեսնել այլ հարթության մեջ, ընդունել ճիշտ որոշումներ կամ էլ ելք գտնել բարդ իրավիճակում: Պրոֆեսիոնալ խնդիրները դուք հեշտությամբ եք լուծում և արագ հաջողության հասնում: Հնարավոր են ձեռնտու գործարքներ:

Օրը հարմար չէ ուղևորությունների համար, քանի որ ճանապարհին դուք հոգնում եք, իսկ ահա տանն անցկացրած ժամանակը լավագույնս է անդրադառնում ձեր տրամադրության և ինքնազգացողության վրա:

**Այծեղջյուր.** Առավոտյան կթվա, թե օրը այնքան էլ հաջողը չէ, սակայն շուտով իրավիճակը կփոխվի, քանի որ ժամանակի հետ կուժեղանա դրական ազդեցությունների միտումը: Օգտագործեք օրվա առաջին կեսը ինքնուրույն աշխատանքի համար, իսկ երկրորդը՝ գործնական հարցերի քննարկման և համատեղ նախագծերում մասնակցելու համար:

Օրվա ձեռնարկումները հաջողությամբ կպսակվեն: Դուք ձեռնամուխ չեք լինում այնպիսի բաների, որոնք ձեր ուժերից վեր են և ձեր եռանդը խելամիտ եք ծախսում: Այսօր դուք սովորականից ավելի սիրագորով եք, հեշտությամբ և հաճույքով եք կորցնում գլուխը, սակայն գործը լուրջ հարաբերությունների չի հասնում:

**Ջրհոս.** Մի ձգտեք ամեն ինչում բոլորից լավը լինել՝ դրա անհրաժեշտությունը բոլորովին չկա: Ոչ մի բանն այսօր այնքան բեղմնավոր ու արդյունավետ չի լինի, որքան՝ ձեր բնական վարքագիծը: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, չի բացառվում հաճելի լուրերի ստացումը: Կեսօրը կուրախացնի մի մարդու հետ հանդիպմամբ, ում դուք վաղուց կարոտում էիք:

Օգտակար կլինեն ուղևորություններն ու իրավիճակի փոփոխությունը: Նոր տպավորությունները կոգեշնչեն ձեզ, կօգնեն ստեղծագործական բնույթի գործերում արագ հաջողության հասնել: Հարթվում են մտերիմների հետ հարաբերությունները, տարաձայնություններն ու վեճերը մնում են անցյալում:

**Ձկներ.** Այսօր որքան ավելի քիչ տագնապեք մանրուքների պատճառով, այնքան ավելի հաջող կդասավորվի օրը: Հնարավորություն կընձեռվի ազդեցիկ մարդկանց հետ քննարկել հարցեր, որոնք վերջին ժամանակներում ձեզ հուզում էին, և գտնել դրանց լուծումները: Նշանի պատվախնդիր ներկայացուցիչների առջև նոր հորիզոններ կբացվեն, ինչն էլ կարիերայի աստիճաններով բարձրանալու հնարավորոթյուններ կտա:

Անձնական կյանքում դժվար թե որևէ էական բան տեղի ունենա, և նախաձեռնոթյուն հանդես բերելն էլ ոչ մի բանի չի հանգեցնի: Ստեղծված իրավիճակում դուք պետք է մտածեք ձեր հետագա գործողությունների շուրջ: