Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս մարդը վերջին ութ տարվա ընթացքում ինչ ուզել է, ստացել է Փաշինյանից։ Կա՞ կասկած, որ Փաշինյանի կառավարությունը, եթե վերընտրվի, սա էլ չի ստանա. Նարեկ Կարապետյան Պուտինի վարքագիծը նման է խելագարության․ Ռյուտե Ուկրաինայում չկա մի էլեկտրակայան, որը չի տnւժել ռուսական հարձակnւմներից․ Զելենսկի Մենք չենք կարող մեզ թույլ տալ ավելի շատ չծախսել պաշտպանության վրա․ ֆոն դեր Լայեն Հաղթում է անզուսպը, հախուռնը, խելագարը. Կաթողիկոսի դեմ քրեական գործ է հարուցվել, ի՞նչ անել․ Էդմոն Մարուքյան Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած Մայր Աթոռը՝ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդման մասին Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված է հինգ ակումբ Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կա երկու զոհ Զելենսկին «պետք է շարժվի» հակամшրտության կարգավորման ուղղությամբ, հակառակ դեպքում նա կարող է բաց թողնել կարգավորման «մեծ հնարավորությունը»․ ԹրամփԱրվեստ՝ պոդիումի վրա. Ուես Գորդոնը կին-մուսաներին վերածում է պայծառ հերոսուհիների՝ Carolina Herrera-ի նոր հավաքածուի համարՊատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ ՄերցԱյսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ․ Նարեկ ԿարապետյանՇիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպքԱռգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթՔաղաքականություն ենք մտնում՝ հայակենտրոն ու բազմավեկտոր ուղեգիծ ձևավորելու համար․ Ավետիք ՉալաբյանՄենք վճռականորեն կիրառելու ենք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ողջ գործիքակազմը ունենալու համար ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ. Արթուր ԴանիելյանՀայ ազգն արժանի է ուժեղ առաջնորդի. Ալիկ ԱլեքսանյանԱյն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի. Քոչարյան
Հասարակություն

Սպանություն Երևանում. Չարբախի շենքերից մեկի զբոսայգում վիճաբանությունն ավարտվել է 19-ամյա տղայի սպանությամբ. ժամանել է Երևանի ոստիկանապետը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ օգոստոսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ  Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով մահացել է։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանն ու Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանը։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 19-ամյա Նարեկ Գ.-ն է։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00։40-ի սահմաններում Հ. Հովհաննիսյան փողոցի 119 շենքին հարակից զբոսայգում վիճաբանություն է տեղի ունեցել Նարեկ Գ.-ի և Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Բ.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած սուր կտրող ծակող առարկայով հարվածել է Նարեկ Գ.-ի կրծքավանդակին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ  Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ  Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը, տեղում աշխատել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։

Դեպքի վայրում՝ զրուցարանի մոտ, հայտնաբերվել է գարեջրի մոտ 30 դատարկ շիշ, հողաթափ և գլխարկ, որոնք քննիչն առգրավվել է։ 

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Արթուր Բ.-ին և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։