Դատավոր Սարգիս Դադոյանը որևէ առնչություն չունի պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ
15.06.2023 թվականին Լraber.online լրատվական կայքում հրապարակվել է «Աշոտյանի գործը քննող դատավորը քպական պատգամավորի մտերիմն է» վերատառությամբ հոդված, որում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ինչի վերաբերյալ հրապարակում ենք հերքման տեքստը.
«Հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները, թե իբր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մտերիմ հարաբերություններ ունի ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ և դատավոր է նշանակվել նրա շնորհիվ հնարածին են եւ չեն համապատասխանում իրականությանը:
Դատավոր Դադոյանը որևէ առնչություն չունի պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ»: