Առնվազն 1 մարդ է զոհվել, ևս 57-ը, այդ թվում՝ 39 հրշեջ, վիրավորվել է Բուխարեստին մերձակա գազի լցակայանում տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքով (լուսանկարներ, տեսանյութ)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առնվազն 1 մարդ է զոհվել, ևս 57-ը, այդ թվում՝ 39 հրշեջ, վիրավորվել է շաբաթ օրը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստին մերձակա հեղուկ գազի լցակայանում տեղի ունեցած երկու պայթյունի հետևանքով։ Գրել է Al Jazeera-ն։
Կառավարության տվյալներով՝ հրշեջները տուժել են երկրորդ պայթյունի հետևանքով, երբ նրանք օգնում էին մարել հրդեհը մայրաքաղաքից դեպի հյուսիս Կրևեդիա կոմունայում:
Ըստ հիվանդանոցի ներկայացուցիչների և տեղական լրատվամիջոցների՝ վիրավորներից առնվազն 10-ի վիճակը ծանր է:
Ռումինիայի արտակարգ իրավիճակների տեսչությունը հայտնել է, որ դեպքի վայրում է եղել մոտ 25 հրշեջ մեքենա։
Վարչապետ Մարչել Չոլակուն լրագրողներին ասել է, որ բուժման համար վիրավորները, հնարավոր է, տեղափոխվեն արտերկիր։
Ըստ նրա՝ շատ հավանական է, որ չորսն այս գիշեր տեղափոխվեն Իտալիայի և Բելգիայի հիվանդանոցներ։
Պայթյունից հետո Չոլակուն մասնակցել է Ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած հանդիպմանը:
Նախարարության տվյալներով՝ 800 մետր շառավիղով տարհանվել է մոտ 3000 մարդ:
Ռումինիայի գլխավոր դատախազության քրեական հետախուզության և դատաբժշկական փորձաքննության վարչությունն ընդունել է 2023 թվականի օգոստոսի 26-ի ցերեկը Դիմբովիցա շրջանի Կրևեդիա գյուղում տեղի ունեցած պայթյունի գործը։
Նախաքննությունը կատարվում է գույքը դիտավորությամբ ոչնչացնելու (Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր) հատկանիշներով։






















Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան
2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...