Դաժան ու ողբերգական դեպք Արարատի մարզում. Mercedes-ը Նոր ուղի գյուղում հայտնվել է ջրատարում. փրկարարները դուրս են բերել 3 դ ի, 4-րդին որոնում են. ժամանել է մարզի ոստիկանապետը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 27-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր ուղի գյուղով անցնող ջրատարի մեջ ավտմեքենա է ընկել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Վեդիի թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները ջրատարում կողաշրջված Mercedes մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 3 դի, այս պահին էլ հետախուզական աշխատանքներ են կատարում, քանի որ կան տեղեկություններ, որ հնարավոր է ևս 1 հոգի եղած լինի ավտոմեքենայում:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը, Ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը և Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ն վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանտարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի և դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պաատսխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննական բաժնի պետ Արթուր Ավետյանի և հատկապես կարևոր գործերով 2 ավագ քննչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։