Հասարակական մի շարք գործիչներ կոչ են անում ընտրել ընտրական ցուցակի 12-րդ համարին` Սուրեն Պետրոսյանին
Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավն ակտիվ փուլ է մտել։ Մինչ թեկնածուները հանդես են գալիս հայտարարություններով, հանդիպում մայրաքաղաքի բնակիչների հետ, տարատեսակ խոստումներ տալիս և այլն, սոցիալական ցանցերում հանրային տարբեր գործիչների կողմից ակտիվ կոչեր են հնչում ընտրել քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանին։
Այսպես, վավերագրող Հովհաննես Իշխանյանը, խոսելով Արցախի Աղավնո գյուղի թշնամուն հանձնելու տարելիցի մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երևանի քաղաքապետի ընտրությունների այժմյան թեկնածուներից Սուրեն Պետրոսյանն էր, որ «եկել էր Աղավնո ու փորձում էր լուծումներ գտնել մեր սեփականությունը՝ մեր հողերը պահելու համար, համոզում էր բնակիչներին, որ չգնան դեռևս»։ Իշխանյանն իր գրառման հետ տեղադրել է նաև Աղավնո գյուղում նկարահանված մի տեսանյութ, որտեղ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը խոսում էր այն լուծումների մասին, որոնք կօգնեին փրկել Աղավնոն։
Խոսելով Երևանի քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանի մասին՝ հասարական գործիչ Արշակ Զաքարյանը գրում է. «Տղամարդկային հատկությունների դրսևորման վառ օրինակներից է դժվարություններից և փորձություններից չվախենալն ու հաղթահարելը, ուզածին հասնելու համար համառորեն պայքարելը, ինքն իր առջև դրված բարձունքներին հասնելն ու նվաճելը: Իր երկրի, պետականության, ժողովրդի և ազգի մասին մտածող քաղաքական գործիչը հենց նման հատկություններ պետք է ունենա... Տվյալ դեպքում մեր նախընտրած թեկնածուն Մայրաքաղաքը ղեկավարելու համար տիրապետում է վերը նշված հատկություններին և բառերի բուն իմաստով և փոխաբերական...»։
«Լեռնադահուկորդների հայկական ասոցացիայի» հիմնադիր Հովհաննես Մարտիրոսյանն էլ իր հերթին վստահեցնում է, որ ընտրելով Սուրեն Պետրոսյանին «ի վերջո ականատես կլինեք այն բեկմանը որին տասնամյակներ սպասել ենք... Սուրեն Պետրոսյանը վճռակամ, նպատակասլաց, իր ուժերին վստահող, փորձություններից չվախեցող, անկեղծ, քաղաքագիտության մեջ առաջամարտիկ, գիտելիքի մեջ միշտ արդիական կերպար է»։
Ուշագրավ է հատկապես, որ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանին քվե տալու խորհուրդ է տալիս նաև «Zangi» հավելվածի հիմանդիր և ղեկավար Վահրամ Մարտիրոսյանը։ Նա համոզված է, որ Երևանի ընտրությունները խավարի դեմ մոմ վառելու իրական հնարավորություն են։ Վերջինս Սուրեն Պետրոսյանին համարում է Երևանի քաղաքապետի քաղաքականապես ամենապատրաստված թեկնածու։
Հիշեցնենք, որ Սուրեն Պետրոսյանը «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահը և քաղաքապետի թեկնածուն է, ով հանրության լայն շրջանակներին հայտնի է, Աղավնոյից։ Սուրեն Պետրոսյանի համարը քվեաթերթիկում 12-ն է, նա հանդես է գալիս «Պայքարիր Երևան» կարգախոսով։