Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ ներքաղաքական լարվածությունը դառնում է միջազգային քննարկման առարկա Պատմության ջնջման վտանգը. արդյո՞ք հերթը հասել է նաև ազգային հիշողությանը Անվտանգություն՝ ոչ թե կարգախոս, այլ համակարգ. «Ուժեղ Հայաստանի» այլընտրանքային օրակարգը Այսօր «Համահայկական ճակատ» շարժման անդամները` ղեկավար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովի մուտքի մոտ էինՄենք այլևս թույլ չենք լինի. պատրաստվում ենք վաղը կայանալիք «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովինԳորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄԵրևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն Ուկրաինայում նախագահական ընտրությունների հարցն արդիական է. Պեսկով Պատերազմով ահաբեկումը որպես շանտաժ. ինչո՞ւ է իշխանությունը վախեցնում ժողովրդին. Էդմոն ՄարուքյանՄեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդել Դաֆնա Սելֆը մահացել է 97 տարեկանում Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում Եթե hարձակումները շարունակվեն Իրանի պետական բուրգի վրա, երկիրը կկանգնի տարածքային ամբողջականության կnրստի առաջ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Մեր ժողովուրդը չի ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի լինել վարչապետ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Մեր երկրում այն քաղաքական գործիչները, որոնք անհանգստացնում են վարչապետին, հայտնվում են բանտում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Նավթի գինը կրկին բարձրացել է՝ անցնելով 100 դոլարը մեկ բարելի դիմաց «Երբ Սամվել Կարապետյանն ասաց, որ դա անընդունելի է, նրան ձերբակալեցին». Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մասին (Տեսանյութ)«Սա դասական էթնիկ զտում է». Նարեկ Կարապետյանը՝ Արցախում կատարվածի մասին Ադրբեջանում մնացել էր ընդամենը 10 հայ, բայց նրանք էլ չկարողացան այնտեղ ապրել. Սա դասական էթնիկ զտում է.Նարեկ Կարապետյան«Արևմուտք = խաղաղություն» բանաձևը կեղծ է». Մհեր Ավետիսյան
Հասարակություն

Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքը տեղի է ունեցել փոքր երեխաների ներկայությամբ

Մի խայտառակ դեպքի մասին եմ ուզում տեղեկացնել հանրությանը։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է հանրային ուշադրություն, հատկապես՝ սփյուռքահայերի հարցերով զբաղվող կառույցներից։

Եվ այսպես. օրեր առաջ մեր հայրենակիցն ընտանիքով մեկ ամսով գալիս է Երևան՝ իր Հայրենիք, արձակուրդն անցկացնելու և փոքր երեխաներին կնքելու համար։ Վարձով տուն ու մեքենա է վերցում լավ համբավ ունեցող թաղամասերից մեկում, և առաջին իսկ օրը սկսում է. «ախպե՛րս, ստեղ մի՛ կանգնի, էս իմ տեղնա», հաջորդ օրը՝ մեկ ուրիշը, հետո՝ մեկ ուրիշը։ Կարճ ասած՝ «Էս սարն իմն է, էս ծառն իմն է»։ Ընդ որում, խոսքը չի՛ վերաբերել մասնավոր տարածքին։

Երրորդ թե չորրորդ օրը վարձակալած տան բակում հերթական «խոսակցությունը» շարունակվում է բռունցքներով՝ երկու հոգով անմարդկային ձևով ծեծում են։ Անգամ տուն են մտնում ու տանն են ծեծը շարունակում՝ փոքր երեխաների աչքի առաջ ծեծում են հորը: Եվ այդ ընթացքում հնչեցնում են սփյուռքահայերին վիրավորող արտահայտություններ։

Կարճ ասած՝ բացարձակ այլանդակություն։

Հույս եմ հայտնում, որ իրավապահները կգործեն բացառապես օրենքի սահմաններում՝ արագ և պրոֆեսիոնալ։ Նման խայտառակություն կատարողները պետք է պատժվեն, ու պատժվեն խիստ։