Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վենսի երեկվա հայտարարությունը Կառավարության թարգմանչի կողմից սխալ է թարգմանվել․ Նարեկ Կարապետյան Մարդկային ինտելեկտի նոր մարտահրավերը. ինչպես չկորցնել մտածելու ունակությունը տեխնոլոգիաների դարաշրջանում. «Փաստ» ԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ» Հարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքները. «Փաստ» «Խնդիրները ոչ թե լուծումներ են ստանում, այլ գնալով էլ ավելի են շատանում ու առարկայական դառնում». «Փաստ» Էլ ի՞նչ միջոցների է դիմելու Փաշինյանը Եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար. «Փաստ» Փորձելու են կիրառել «արևմտյան» սցենարի «հայկականացված» տարբերակը. «Փաստ» Նախկինում ՀԷՑ-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել Եկեղեցուն. «Փաստ» Լուրը չունի որևէ պաշտոնական հիմնավորում կամ աղբյուր. Յունիբանկ Փաստաթղթեր. Փաշինյանի եղբայրը ՌԴ քաղաքացի է, ԱԱԾ-ն ստուգե՞լ է՝ գուցե ԿԳԲ-ի գործակալ է․ Լիա ՍարգսյանԴաշինք՝ հայության միասնության ու արժեքների համար Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգումԻրատեսական և հիմնավորված զարգացման ծրագիր՝ երկրի փրկության համար․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն «Սլավմեդ»-ում իրականացվեց հերթական բարդ ու հաջողված ռոբոտային վիրահատությունըՎերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըՈ՞րն է Փաշինյանի խոստացած խաղաղության երաշխիքը․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան Ռուսական անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանի գոյաբանական մարտահրավերը արևմտյան քաղաքականության պայմաններում․ Մհեր ԱվետիսյանԱյսօր «Համահայկական ճակատ» շարժումն ու համանուն կուսակցությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին հանձնեցին պաշտոնական նամակԴեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան
Հասարակություն

7-8 ադրբեջանցի հարձակվել են Ալենի վրա․Ալենն օգնություն էր խնդրում, բայց խաղաղապահներն մի քայլ անգամ չարեցին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետից առևանգված Արցախի հանրապետության 22-ամյա բնակիչ Ալեն Սարգսյանին ադրբեջանցիները նախ ստիպել են իրենց հետ գնալ, հետո 7-8 հոգով հարձակվել են տղայի վրա, գետնին գցել ու քաշքշելով տարել իրենց հետ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին պատմել է դեպքին ականատես ուսանողներից մեկը, ով ևս Արցախից Հայաստան էր տեղափոխվում խաղաղապահների ուղեկցությամբ։

«Երբ Ալենի հերթը հասավ, որ պիտի փաստաթղթերը ստուգեին ադրբեջանցիները, ասացին, որ իր հետ կապված գործ կա, հետո կանցնեն իրեն։ Մի քանի րոպե անց մոտեցավ մի ադրբեջանցի ու սկսեց քաշքշել Ալենին՝ ստիպելով հետևել իրեն։ Ալենն էլ, կռահելով, որ ուզում են առևանգեն, հետ-հետ քայլեց, դուրս պրծավ դրա ձեռքից ու սկսեց վազել։ Այդ պահին 7-8 ադրբեջանցի զինվորական վրա հասան ու Ալենին բռնեցին․․․ Ոտքերը, ձեռքերը բռնեցին, գցեցին գետնին ու սկսեցին քաշքշել․․․ Ալենն օգնությունն էր խնդրում, ասում էր՝ փրկեք ինձ․․․ Մենք սկսեցին լացել, ոչ մեկիս թույլ չտվեցին, որ մոտենանք Ալենին, խաղաղապահներն էլ կանգնած տեսնում էին այդ ամենը ու ոչ մի քայլ չարեցին, ոչ մեկը մատը մատին չտվեց․․․»,-հուզմունքը հազիվ զսպելով՝ պատմում է առևանգմանն ականատես արցախցի ուսանողուհին։

Խաղաղապահների պահվածքից ցնցված՝ ուսանողները պահանջել են բացատրել, թե ինչու ոչ մի քայլ չարեցին, որ իրենց աչքի առաջ ադրբեջանցիները քաշքշելով չտանեն հայ երիտասարդին։

«Խաղաղապահների պետքն էլ չէր կատարվողը։ Մի քայլ անգամ չեն շարժվել տեղներից։ Որ ասացինք ինչի՞ համար եք էստեղ բա, ո՞րն է ձեր գործը, եթե պիտի թույլ տաք, որ ձեր աչքի առաջից առևանգեն արցախցուն, ասացին՝ մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է լինելու»,-շնչակտուր ձայնով ասում է ականատեսը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում