Կոնտեն գլխավորեց «Ինտերը»
Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն նշանակվել է Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ:
La Gazzetta dello Sport-ը գրում է, որ 49-ամյա մարզիչն իտալական ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 9 միլիոն եվրո:
Անտոնիո Կոնտեի նախորդ աշխատավայրը եղել է Լոնդոնի «Չելսին», որը նա գլխավորեց 2016-ի ամռանը, իսկ 2 տարի անց հեռացվեց պաշտոնից: Դրանից առաջ նա գլխավորել էր նաեւ Թուրինի «Յուվենտուսն» ու Իտալիայի հավաքականը:
«Ինտերի» գլխավոր մարզիչի պաշտոնում Անտոնիո Կոնտեն կփոխարինի Լուչիանո Սպալետիին, որը հեռացվել էր մայիսի 30-ին: