Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նախատեսվում է չորս տարում լուծել ՀՀ ՊՆ հերթացուցակում գրանցված զինծառայողների բնակապահովման խնդիրը. ՓաշինյանԻրանը երկու բալիuտիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբԳոհար Ավետիսյանի նոր ֆոտոշարքը Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններումԴու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ ՓաշինյանինՔրեական ոստիկանները հայտնաբերել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու մեղադրանքով հետախուզվողիԹեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է պшտերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում․ ԱրաղչիՍամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղությունԼևանդովսկին, մեծ հավանականությամբ, կերկարաձգի գործող պայամանագիրը և կշարունակի խաղալ «Բարսելոնայի» կազմումՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըԱՄՆ-ն Եվրոպայից տեղափոխել է Patriot հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելք Չպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Տալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանՄարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը. Էդմոն Մարուքյան Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը
Հասարակություն

Առևանգված տղաներից երկուսը ծառայությունը նոր են ավարտել, Ալեն Սարգսյանն էլ օրեր առաջ էր նշանադրվել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանի կողմից առևանգված երեք երիտասարդներն էլ ֆուտբոլիստ էին, ֆուտբոլի մեծ երկրպագու։ Վահե Հովսեփյանն ու Լևոն Գրիգորյանը ծառայությունը նոր են ավարտել, Ալեն Սարգսյանն էլ օրեր առաջ էր նշանադրվել։ Այս մասին գրում է MediaHub-ը։

 

Լրատվամիջոցի հետ զրույցում տղաների ընկերներից մեկը պատմել է, որ երեքի ընտանիքներն էլ ծանր վիճակում են, տեղի ունեցածն իրենց համար անհասկանալի ու անելանելի խնդիր է։

 

Հարցին՝ Հայաստան եկող տղաները չգիտեի՞ն, որ թիրախավորված են թշնամու կողմից, վերջինս պատասխանել է․

 

«Երկու տարի առաջ այդ մասին իմացանք ադրբեջանական մամուլից, հետո կարծում էինք, որ խաղաղվեց։ Բայց այդ ցուցակները ծնողների մոտ կամ իրենք իրենց մոտ պիտի չպահեին, այլ պետությունը պիտի դրա մասին իմանար ու հետևեր, չարեց»։

 

Կայքը նշում է, որ Ալենը Երևան էր գալիս  Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ուսումը շարունակելու, Լևոնը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ էր ընդունվել։


Հիշեցնենք՝ օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել էին Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը։ Ավելի ուշ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե երիտասարդները ձերբակալվել են Ադրբեջանի դրոշն անարգելու համար։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշել էր, որ երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում են կայացրել, նրանք 10-օրյա կալանքից հետո «կարտաքսվեն Ադրբեջանի տարածքից»։