Երկրորդ դասարանի աշակերտը ոստիկանություն է կանչել մաթեմատիկայի խնդրի պատճառով
Չինաստանի Նանկին քաղաքում երկրորդ դասարանի աշակերտը ոստիկանություն է կանչել, քանի որ չի կարողացել լուծել մաթեմատիկայի խնդիրը, գրում է Global Times-ը:
Ոստիկաններն ապացուցել են, որ նա խնդիրն ավելի լավ է լուծել, քան մայրիկը:
Տղան զանգել է ոստիկանություն եւ ասել, որ իրեն նեղացրել են: Ոստիկանությունը ժամանել է եւ պարզել, որ դա պարզապես մաթեմատիկական խնդիր է եղել: Տղան վիճել է մոր հետ, որը պնդել է, որ տղայի լուծումը սխալ է, սակայն տղան վստահ է եղել, որ խնդրի լուծման համար ճիշտ միջոց է ընտրել:
Ոստիկանները տղային սովորեցրել են, որ ոստկանություն պետք է կանչել միայն արտակարգ դեպքում: Նրանք փորձել են լուծել խնդիրն ու ստացել են նույն պատասխանը, ինչը որ ստացել էր տղան: Արդյունքում տղայի մայրը ներողություն է խնդրել: