Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վենսի երեկվա հայտարարությունը Կառավարության թարգմանչի կողմից սխալ է թարգմանվել․ Նարեկ Կարապետյան Մարդկային ինտելեկտի նոր մարտահրավերը. ինչպես չկորցնել մտածելու ունակությունը տեխնոլոգիաների դարաշրջանում. «Փաստ» ԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ» Հարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքները. «Փաստ» «Խնդիրները ոչ թե լուծումներ են ստանում, այլ գնալով էլ ավելի են շատանում ու առարկայական դառնում». «Փաստ» Էլ ի՞նչ միջոցների է դիմելու Փաշինյանը Եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար. «Փաստ» Փորձելու են կիրառել «արևմտյան» սցենարի «հայկականացված» տարբերակը. «Փաստ» Նախկինում ՀԷՑ-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել Եկեղեցուն. «Փաստ» Լուրը չունի որևէ պաշտոնական հիմնավորում կամ աղբյուր. Յունիբանկ Փաստաթղթեր. Փաշինյանի եղբայրը ՌԴ քաղաքացի է, ԱԱԾ-ն ստուգե՞լ է՝ գուցե ԿԳԲ-ի գործակալ է․ Լիա ՍարգսյանԴաշինք՝ հայության միասնության ու արժեքների համար Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգումԻրատեսական և հիմնավորված զարգացման ծրագիր՝ երկրի փրկության համար․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն «Սլավմեդ»-ում իրականացվեց հերթական բարդ ու հաջողված ռոբոտային վիրահատությունըՎերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըՈ՞րն է Փաշինյանի խոստացած խաղաղության երաշխիքը․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան Ռուսական անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանի գոյաբանական մարտահրավերը արևմտյան քաղաքականության պայմաններում․ Մհեր ԱվետիսյանԱյսօր «Համահայկական ճակատ» շարժումն ու համանուն կուսակցությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին հանձնեցին պաշտոնական նամակԴեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան
Հասարակություն

Արցախից տեղեկացնում են

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է․

Սույն թվականի օգոստոսի 30-ից կմեկնարկի Ստեփանակերտ քաղաքում բնակվող՝ որոշ կատեգորիաների անձանց սննդամթերքի տեսքով սոցիալական աջակցության տրամադրման ծրագիրը։

Ծրագրի շահառուներ կհանդիսանան 2023 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ՝

• 18 տարին չլրացած անձինք

• 63 տարին լրացած անձինք

• հաշմանդամություն ունեցող անձինք։

Յուրաքանչյուր շահառուի աջակցությունը կներառի 1 կգ միս, 1 կգ կարտոֆիլ և 1 կգ ձավարեղեն։

Աջակցություն ստանալու նպատակով շահառուն կամ նրա ընտանիքի չափահաս անդամներից մեկը կարող է մինչև 2023 թվականի սեպտեմբերի 21-ը (ներառյալ) դիմել Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փ. 39 հասցեում տեղակայված՝ ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե կամ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե՝ ներկայացնելով շահառուի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը, հանրային ծառայությունների համարանիշը, իսկ հաշմանդամություն ունեցող անձի դեպքում՝ նաև փորձաքննական որոշման մասին տեղեկանքը։

Եթե շահառուի փաստաթղթերը ներկայացվում են շահառուի ընտանիքի անդամի կողմից, ապա պարտադիր է նաև դիմողի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը։

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կամ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի կողմից կտրվի համապատասխան կտրոն, որը պետք է մինչև 2023 թվականի սեպտեմբերի 25-ը (ներառյալ) ներկայացվի սննդամթերքի տրամադրման նպատակով առանձնացված տեղամասերից մեկը։Սննդամթերքի տրամադրման տեղամասերը կգործեն Ստեփանակերտի կենտրոնական շուկայում և Հաղթանակի հրապարակի մոտակայքում գտնվող՝ «Էլիտ Գրուպ» ՍՊԸ և Մասիս Մկրդունց ԱՁ մսամթերքի վաճառքի խանութներում։

Խնդրում ենք սննդամթերքի տրամադրման տեղամաս ներկայանալ համապատասխան տոպրակներով։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե՝ 047-96-01-32 հեռախոսահամարով։