Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր ԿամենդատյանՄինչ ոմանք ազատության մեջ հրաժարվում են իրենց խոսքերից ու գաղափարներից, մյուսները շարունակում են դրանց հավատարիմ մնալ նույնիսկ բանտում. Էդմոն ՄարուքյանԱրդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն․ Նարեկ ԿարապետյանՀրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ ՓաշինյանՎերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ Երևանում բախվել են «Kia Optima»-ն և «Lexus»-ը Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. Ֆիդան«Ջուրը կյանք է, ջուրը՝ իրավունք». Հրայր ԿամենդատյանԶրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրություններըՍրտի՞կ, թե Գորշ գայլերի ժեստ. Սյունիքից հավատարմության ուղե՞րձ Ադրբեջանին ու Թուրքիային Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն Մարուքյան«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ Ադամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվել
Հասարակություն

Կայծակնահարված տղան 25 տարեկան էր, զինվորական. շուտով պետք է նշանադրվեր

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում երեկ՝ օգոստոսի 30-ին, երիտասարդը անասնակերը դաշտից բերելիս կայծակնահարվել է: 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում տուժածի հարազատը՝ ով չցանկացավ ներկայանալ պատմեց, որ տղան  Արկադի Հովհաննիսյանն էր, 25 տարեկան։ 

«Այժմ այնպիսի պահ է, որ ովքեր դեպքի վայրում են եղել իրենցից չենք կարող ինչ-որ բան իմանալ, բայց ըստ տեղեկությունների Արկադին  ավտոմեքենայի վրա խոտի տուկերը դասավորելիս է եղել, իսկ եղբայրը և հորեղբոր որդին ներքևից տվել են, երբ կայծակը խփել է ինքը տուկերի վրայից ընկել է։ Կայծակը խփելուց հետո բոլորը իրենց վատ են զգացել, ուշաթափվել են, երբ  զարթնել են տեսել են, որ Արկադիկը արդեն չկա, ճիշտ է աչքերը բացում փակում է, բայց վիճակը այն չի եղել։ Մինչև հասցրել են հիվանդանոց արդեն ուշ է եղել», -ասաց հարազատը 

Մեր զրուցակցի խոսքով` Արկադին ուրիշ երեխա է եղել` չափի մեջ, համեստ ընտանիքից․ «Հայրը սրտի ծանր վիրահատություն էր տարել, մայրը անցած տարի էր վիրահատվել։ Շատ կազմակերպված  ընտանիք էին՝ խելոք, աշխատող, չեք պատկերացնի ինչպիսի երիտասարդ էր»,-ասաց նա:

Հարազատի խոսքով՝ Արկադին ունի մեկ եղբայր։ 

«Մայրը պատմում  էր, որ երկու եղբայրն էլ ընտրյալներ ունեին։ Մայրը ասում էր տղաներին ասել է` սեպտեմբերին նշանվեք, բայց Արկադիկը ասել է՝ սեպտեմբերը վատ ամիս է, սպասեք տեսնենք սեպտեմբերին ինչ կլինի նոր մի բան կանենք»,- ասաց մեր զրուցակիցը:

Բարեկամը նշեց, որ Արկադիկը զինվորական էր ու շատ հայրենասեր. «Վերջերս եկավ մեր տուն ասացի Արկադիկ ջան հրաժարվի զիվորական գործից, ասեց՝ ոնց կլինի, որ բոլորս հրաժարվենք, իսկ սահմանը ով պետք է պահի»,- պատմեց նա: