Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ․ Նարեկ ԿարապետյանՇիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպքԱռգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթՔաղաքականություն ենք մտնում՝ հայակենտրոն ու բազմավեկտոր ուղեգիծ ձևավորելու համար․ Ավետիք ՉալաբյանՄենք վճռականորեն կիրառելու ենք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ողջ գործիքակազմը ունենալու համար ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ. Արթուր ԴանիելյանՀայ ազգն արժանի է ուժեղ առաջնորդի. Ալիկ ԱլեքսանյանԱյն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի. ՔոչարյանՍա մի փոթորիկ էր բաժակի մեջ. Ռոբերտ Քոչարյան Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. Արամ ՎարդևանյանՀայաստանի ժողովրդի կամքն ու պատիվն է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին․ այդ առաքելությունն այսօր իրականություն է դառնում Սամվել Կարապետյանի հետ․ Ռոբերտ ԱմստերդամՈւրբաթ 13. Երբ ձախողումները դառնում են հաջողության նոր սկիզբ Թոշակառուներին դարձրել են «տեսուչ»՝ փոքր հետվճարի դիմաց․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ը սերունդների պատմություն ունի. Վահրամ Գաբրիելյանի օրինակով Իշխանությունը փորձում է «վերադաստիարակել» թոշակառուներին․ Արեգ ՍավգուլյանՊետք է ստեղծենք համերաշխության մթնոլորտ և վերականգնենք մեր հաղթական կեցվածքը․ Ավետիք ՔերոբյանՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա Կոստանյան

Թուրքիայում մոտ ժաանակներս 7 և ավելի մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ կարող է լինել

Թուրքիայում հնարավոր երկրաշարժերի մասին է խոսել Թուրքիայի երկրաբանության ճարտարագետների պալատի նախագահ Հուսեին Ալանը. փոխանցում է Ermenihaber.am-ը:

Մասնավորապս Ալանը, նշելով Թուրքիայի արևելքում հնարավոր երկրաշարժի մասին, նշել է, որ այն առաջիկայում կարող է տեղի ունենալ Բինգյոլ նահանգի Յեդիսու շրջանում:

«Հավանաբար մոտ ժամանակներս այդ շրջանում 7 և ավելի բարձր մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է լինելու»:

Բացի այդ Ալանը Թուրքիայի 24 շրջանում, որոնք հիմնականում գտնվում են խզվածքային գոտում և կամ անմիջապես դրանց վրա են, իր կատարած ուսումնասիրությունների զեկույցները սկսել է ուղարկել Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների: Այդ թվում նաև Թուրքիայի, ինչպես նաև խորհրդարանի նախագահներին:

Երկրաբանը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկրում տեղի ունեցած ուժգին երկրաշարժերից հետո ոչ մի համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել, ապա նշել.

«Քաղաքաները կրկին կառուցելու են խզվածքների գոտում: Այս երկիրը ո՛չ կարմիր գիծ ունի, ո՛չ էլ կապույտ: Վարձակալվող տնտեսությունն է ղեկավարում ամեն ինչ»:

Նշենք, որ Ալանից բացի հնարավոր երկրաշարժերի և դրանց հետևանքների մասին ուսումնասիրություններ են կատարել մի շարք թուրք ճարտարագետներ և դրանց հիման վրա ամբողջացրել նաև համապատասխան զեկույցներ: Դրանց թիվն արդեն հասել է 21-ի:

Ամբողջացված զեկույցները վերաբերում են Հաթայի, Քոնիայի, Բինգյոլի (Բյուրակն), Քահրամանմարաշի (պատմական Մարաշ), Օսմանիեի, Մանիսայի, Բուրդուրի, Բալըքշեհիրի, Այդընի, Էրզրումի (Կարին), Թոքաթի,  Քոջաելիի, Կայսերիի, Մուղլայի, Դենիզլիի, Էսքիշեհիրի, Էրզինջանի (Խարբերդ), Հաքքարիի, Քյութահյայի, Աքսարայի և Սաքարիայի նահանգների խզվածնքերի ուսումնասիրությանը:

Այս պահին ընթացքի մեջ են երեքը: Դրանք էլ վերաբերում են Բուրսային, Բոլուին և Իզմիրին (Զմյուրնիա):