Մեր օրակարգն ինքնության և ապագայի կանխորոշման պայքար է. Սուրեն Պետրոսյան
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը իր նախընտրական քայլարշավը սկսեց Աջափնյակ վարչական շրջանից։ Կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը բնակիչներին ներկայացրեց իրենց թիմի կողմից առաջարկվող օրակարգը՝ ընդգծելով , որ սա ոչ թե քաղաքական, այլ ինքնության և ապագայի կանխորոշման պայքար է։
Երևանի քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը ներկայացրեց իրենց քաղաքական թիմի և այլ թեկնածուների միջև առկա տարբերությունները, նշելով, որ Ժողովրդավարական համախմբում կուսակցությունը չի խոսում քաղաքային խնդիրներից, դիտարկելով, որ այս պահին հայ ժողովրդի համար կան ավելի օրհասական, ազգային ինքնության պահպանմանը միտված հարցեր, որոնք ըստ քաղական գործչի, ավելի առաջնահերթ են։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության համոզմունքն է, որ ազգային պայքարը սկսվում է հենց Երևանից՝ համայն հայության մայրաքաղաքից, և այսօր հենց երևանցուն է տրված գլոբալ փոփոխություններն իրականացնելու բացառիկ առաքելությունը։