Այսօր՝ 26 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Հստակ հայտարարել են Արցախը Ադրբեջանի կազմում, դրանից հետո ինչի՞ եք տանջում այդ մարդկանց». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքել յանը հրավիրած մամուլի ասուլիսում ամփոփեց նախընտրական քարոզարշավի մեկ շաբաթը: Ի մասնավոի, նա նշեց, որ Երևանի վարչական շրջանների կեսից ավելիում քարոզարշավ են իրականացրել. «Անվստահության և հուսահատության հիմնական պատճառն այն է, որ Երևանում կան բազմաթիվ փոքր, կենցաղային խնդիրներ, որոնց լուծումը օրերի հարց է: Մարդիկ ահազանգում են, որ տասնամյակներով այդ խնդիրները չեն լուծվել, փոխանցվում է մեզ»: Առաքել յանը նաև նշում է, որ բոլոր սոցհարցումներով հասարակության գերակշիռ մասն ունի կոնսենսուս, որ գործող իշխանությունները պետք է հեռանան. «Կա մի կարևոր կոնսենսուս՝ բացառված է նախկինների վերադարձը: Ներկաները պետք է գնան, նախկինները չպետք է վերադառնան»:

Մեսրոպ Առաքել յանը նաև հաստատեց, որ «ընտրական տասովշիկների» համակարգը իսկապես կա, գործում է. «Թվում էր՝ արդեն պիտի արխիվի մաս հանդիսանային, բայց այսօր ՔՊ-ի համար թաղերում, օրինակ՝ մեր թաղում, որտեղ ես ապրում եմ, այնպիսի մարդիկ են աշխատում, որ 2018-ին լույսի արագությամբ ուզում էին փախչել ՀՀ-ից, որ չդատվեն ու հիմա այնպես հավեսով են աշխատում Ավինյանի համար, որ այդքան հավեսով չեն աշխատել Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի համար»: Լրագրողներից մեկի հարցին՝ իշխող ուժի թեկնածուն խուսափում է Արցախի հետ կապված հարցերից, և երբ լրագրողներն անգամ հարց են ուղղում, նա խուսանավում է, դրան զուգահեռ՝ մենք տեսնում ենք, որ Փարիզի քաղաքապետն է զբաղվում Արցախի հարցով, եկել հասել է ՀՀ, ՔՊ-ի թեկնածուն դա չի անում, ո՞րն է պատճառը այդ խուսանավման՝ ունեն մեղքի՞ զգացողություն, կա՞ օբյեկտիվ բացատրություն, Առաքել յանը պատասխանեց. «Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք:

ՔՊ-ի դիրքորոշումը Արցախի հարցով հստակ է, մարդիկ Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում: Հիմա ուզում եմ հասկանալ՝ քաղաքապետի թեկնածուից այլ դիրքորոշում ստանալու հետ կապված ինչի եք սպասում: Հստակ հայտարարել են Արցախը Ադրբեջանի կազմում, դրանից հետո ինչի՞ եք տանջում այդ մարդկանց: Չեմ կարծում, որ դուք կամ հանրությունը այլ ակնկալիքներ պիտի գեներացնեք, հետո, երբ չի ստանում՝ այդ ակնկալիքները, հուսահատվի: Տիգրան Ավինյանը ի՞նչ դիրքորոշում պիտի հայտնի, քարոզարշավի այս թեժ պահին ասի՝ ես է՞լ եմ ճանաչում Ադրբեջանի կազմում: Ես ցավում եմ, որ ՀՀ իշխանությունը Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ» Հովհաննես Շահինյանը անդամակցել է «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը ԶՊՄԿ-ն՝ հանուն սահմանամերձ գյուղի Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմանները Սեզոնային գրիպով վարակվածների թիվն աճել է. ի՞նչ վիճակ է COVID-19–ի մասով ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Wildberries-ը գործարկում է սպառողական վարկավորման ծառայությունը «Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցում Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները Վճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն Եգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղել Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան