Սեպտեմբերի 1-ից Ստեփանակերտում կգործի երկրորդ սոցիալական-բարեգործական ճաշարանը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հարևանությամբ սեպտեմբերի 1-ին կբացվի երկրորդ սոցիալական-բարեգործական ճաշարանը: Այն գործելու է շրջափակման հետևանքով աշխատանքը դադարեցրած «Մալիբու» մանկական սրճարանի տարածքում: Այս մասին հաղորդագրություն են տարածել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը եւ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Ստեփանակերտում սոցիալական ճաշարանների գործարկման ծրագիրը նախաձեռնվել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման` սոցիալական ոլորտով զբաղվող աշխատանքային խմբի կողմից և իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության միջոցով և Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի օրհնությամբ ու ներգրավվածությամբ:
Առաջին ճաշարանը բացվել էր օգոստոսի 15-ին՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հարևանությամբ: Օրական այնտեղ սնվում է 300-350 մարդ, հիմնականում՝ անչափահասներ և տարեցներ: Բացի այդ, կամավորները պատրաստված ուտելիքն ամեն օր հասցնում են 70-ից ավելի տարեցների և հաշմանդամների:
Ինչպես առաջին ճաշարանի, այնպես էլ երկրորդի պարագայում հանրային սննդի ծառայության գնման պայմանագիր է կնքվել մասնագիտացված մասնավոր ընկերության հետ:
«Առաջին ճաշարանը երկու շաբաթից ավելի է գործում և, ցավոք, տեսնում ենք, որ այն մեծ պահանջարկ ունի: Լիակատար շրջափակման պայմաններում մեզ համար դժվար էր բացել երկրորդ ճաշարանը, բայց հասկացանք, որ այս իրավիճակում սա ամենակարևոր ծրագիրն է, ու ամեն ինչ փորձեցինք անել՝ երկրորդ կետը բացելու համար: Կարողացանք գտնել մասնավոր ընկերություններ, որոնք մթերում են իրականացնում նաև գյուղերից: Ցավոք, այս իրավիճակում մենք չենք կարող ասել, թե այս ճաշարաններն ինչքան կգործեն: Թերևս կգործեն այնքան, ինչքան որ կհաջողվի մթերք ստանալ»,- ասել է «Մենք ենք մեր սարերը» գործակալության սոցիալական ծրագրերի ղեկավար Արմեն Մանգասարյանը:
Սոցիալական ճաշարանները բացի հիմնական նպատակից՝ շրջափակման հետևանքով բնակչության առավել տուժած խմբերին սննդով ապահովելուց նաև հոգեբանական նշանակություն ունեն: Դրանց միջոցով ստեղծում է նաև շփման միջավայր՝ թույլ չտալով մարդկանց պարփակվել: Եկեղեցիների հարևանությամբ բացելու նպատակն այն է, որ ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են նաև հոգևորականների հանդիպումները բնակչության հետ: Բացի այդ, երկու եկեղեցիները գտնվում են քաղաքի տարբեր հատվածներում, և քաղաքի մի ծայրից երեխաներն ու տարեցները ստիպված չեն լինի ոտքով հասնել քաղաքի մյուս ծայրը:
Ճաշարանն այցելուներին սպասարկելու է ժամը 13.00-15.00-ի հատվածում: Ծրագրի շահառու կարող են դառնալ մինչև 16 տարեկան երեխաներն ու նրանց ուղեկցողները, ինչպես նաև հղի կանայք ու 65 տարեկանից բարձր անձինք:
2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախը: Մինչև 2023թ. հունիսի 15-ը Բերձորի (Լաչինի) միջանցքով հնարավոր էր լինում Ռուսական խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ քիչ քանակությամբ հումանիտար բեռներ ստանալ: 2023թ. հունիսի 15-ից հետո Ադրբեջանն իսպառ արգելել է բեռնափոխադրումները՝ Արցախը պահելով լիակատար պաշարման մեջ և ստեղծելով հումանիտար ճգնաժամ: Այս իրավիճակում «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը և «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը ստիպված են եղել դադարեցնել ենթակառուցվածքային մի շարք ծրագրեր և նախաձեռնել հրատապ ծրագրեր, որոնք այս ծանր իրավիճակում կօգնեն մեղմել արցախահայության խնդիրները:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...
«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ