Գեղարքունիքում գտնվող հանգստյան տունը կօտարվի մրցույթով. նվազագույն գինը 584 մլն դրամ է
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում որոշել է Գեղարքունիք մարզի Սևան քաղաքի Գործարանային փողոց 9 հասցեում գտնվող գույքը ներկայացնել օտարման՝ մրցույթով:
Գույքը հանդիսանում է պետական սեփականություն, ամրացված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին:
Այն իրենից ներկայացնում է հանգստյան տուն, որը ներկայումս չի շահագործվում և ունի հիմնանորոգման կարիք։
Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 584 000 000 դրամը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 46 942 500 դրամ։
Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 1 707 649.20 դրամը։