Այսօր՝ 26 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Գալաքսի» ընկերությունների խմբի հայտարարությունը Դատախազության հաղորդագրության առթիվ

Ս.թ. օգոստոսի 30-ին դատախազության կողմից տարածվել է հայտարարություն, որում անդրադարձ է կատարվում «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող, Երևանի սիրված սրճարաններից մեկի՝ «Սանտաֆե»-ի տարածքի օգտագործման առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի մասին, որն առերևույթ կարող է շփոթմունք առաջացնել հանրության շրջանում և թյուր պատկերացում ձևավորել։


Մասնավորապես, դատախազության հայտարարությամբ վիճարկվում է 2017թ. Երևանի Կենտրոն վարչական շրջանում հողամասի վարձակալության և սեփականության իրավունքների ձեռքբերման գործընթացի իրավաչափությունը։ Այնինչ, հարկ է նշել, որ դեռևս 2001 թվականից սրճարանի տարածքի կապակցությամբ առկա են եղել վարձակալական իրավահարաբերություններ, որոնց շրջանակներում
պարզապես վերակնքվել է վարձակալության պայմանագիրը՝ շարունակելով տարածքի օգտագործումը։


Ավելին, վերակնքված պայմանագրով ոչ միայն պահպանվել է ի սկզբանե նախատեսված վարձակալության ժամկետը (2026թ. փետրվարի 12), այլև ճշգրտվելու արդյունքում փոքրացվել է վարձակալության հանձնված տարածքը, բարձրացվել է վարձավճարը, հետևաբար գոյություն ունեցող վարձակալական իրավահարաբերությունները շարունակելու համար մրցույթ անցկացնելու անհրաժեշտությունը բացակայել է:


Հարկ է նաև նշել, որ 2001 թվականից սկսած՝ վարձակալված տարածքում առկա են սեփականության իրավունքով պատկանող շինություններ, որոնց նկատմամբ իրավունքները ձեռք են բերվել, և այսօր էլ առկա են բացառապես օրենքով սահմանված շրջանակներում և նախատեսված բոլոր շինարարական փաստաթղթերով:


Այսպիսով, ակնհայտ է, որ հասարակական նշանակության տարածքում իրականացվել են մեծ ներդրումներ՝ հաշվի առնլով երևանցիների հարմարավետությունը և ներդաշնակությունը հարևանությամբ գտնվող մշակութային հուշարձաններին ու կոթողներին: «Սանտաֆեն», ինչպես «Գալաքսի» ընկերությունների խմբի այլ նախագծեր, իրականացվել են Հայաստան բերելով զգալի ներդրումներ և նպաստելով երևանյան սրճարանային կոլորիտի ձևավորմանը։


Հավատարիմ լինելով հանրության հետ բաց հաղորդակցության քաղաքականությանը՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը մտահոգված է, որ առանց իրավական գործընթացների մասին պատշաճ ծանուցումներ ստանալու հանրությանն են ներկայացվում հայտարարություններ,
որոնք անհիմն կերպով վնասում են ընկերությունների գործարար համբավն ու հեղինակությունն՝ անհանգստացնելով «Գալաքսի» համայնքի աշխատակիցներին և մեր գործընկերներին։


Կրկին ընդգծում ենք, որ խնդրահարույց են վաղեմություն ունեցող իրադարձությունների առնչությամբ դատախազության կողմից իր հաղորդումների և դիրքորոշումների շտապողական և հրապարակային ծանուցումները, որոնք խաթարում են անմեղության կանխավարկածի էությունը։


«Գալաքսի» ընկերությունների խումբը տեղեկացնում է, որ հետևողական է լինելու իր իրավունքների պաշտպանության հարցում՝ հույս հայտնելով, որ իրավական գործընթացներն կիրականացվեն պատշաճ ընթացակարգերի պահպանմամբ, բաց և հրապարակային հաղորդակցությամբ։

Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ» Հովհաննես Շահինյանը անդամակցել է «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը ԶՊՄԿ-ն՝ հանուն սահմանամերձ գյուղի Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմանները Սեզոնային գրիպով վարակվածների թիվն աճել է. ի՞նչ վիճակ է COVID-19–ի մասով ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Wildberries-ը գործարկում է սպառողական վարկավորման ծառայությունը «Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցում Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները Վճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն Եգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղել Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան