Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 32-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում ոսկեգույն «յաշիկով» բախվել է քարերին ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում 32-ամյա Գևորգ Միրզոյանը իր վարած Mercedes G մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա վիրավորներից մեկը տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, իսկ մյուսը, որ անչափահաս է՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի ջրափրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Ջրափրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ:Վթարի մասին Ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ:Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի անվահեծաններից մեկի կոտրվելը, ինչի ժամանակ վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի է ունեցել վթարը:Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։
Վիրավորներն էլ իր ընտանիքի անդամներն են։Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ