Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կազմել է 385.90 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 418.43 դրամ (նվազել է 0.95 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 489.13 դրամ (աճել է 0.12 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.00 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 382-383.50 դրամով, վաճառվում է 387.50-388.50 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 411-415 դրամով, վաճառվում է 421-428 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.71-3.98 դրամով, վաճառվում է 4.07-4.20 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 383-384 դրամով, վաճառվում՝ 387.50 դրամով:
Եվրոն գնվում է 414-416 դրամով, վաճառվում է 421 դրամով:
Ռուբլին գնվում է 3.90-3.95 դրամով, վաճառվում է 4.05 դրամով: