Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՀիսուսի արձանը մեծ ազդեցություն է ունենալու կինոինդուստրիայի վրաՊրեմիերա. Արման Հովհաննիսյան-«Իմը քոնն է» Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովՇնորհավորո՛ւմ ենք Սամվել Կարապետյանին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ. Խաչիկ ԱսրյանՅունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի A-մակարդակի անդամ Այս օրինագիծը միայն «ՀայաՔվե»-ի դեմ չէ, այն ուղիղ հարված է ժողովրդավարությանը․ Ավետիք ՉալաբյանՁմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBankԱրարատԲանկի աջակցությամբ նոր ձևաչափով կկայանա ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Գործող ռեժիմը կախվածության մեջ է Բաքվից և Անկարայից․ Արմեն ՄանվելյանՀամապարփակ անվտանգության հայեցակարգը թույլ կտա բանակը դարձնել խաղաղության երաշխիք․ Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չարաշահելու է «խաղաղության» խոսույթը Վենսը հայտնվել է քննադատության ներքո՝ գրառումը ջնջելու համար Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնում Հայաստանը 2025-ին գերազանցել է էներգետիկ սպասումները Ucom-ի ծառայությունների դիմաց այսուհետ կարելի է վճարումներ կատարել IDBank-ի հավելվածի միջոցով Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը Նիկոլ Փաշինյանին շահավետ չէ եկեղեցու հարցի արագ հանգուցալուծումը. Նաիրի Սարգսյան Այսօր մեր կարևորագույն խնդիրներից մեկը ինքնության հարցն է․ Արեգ Սավգուլյան
Աշխարհ

Բելգորոդի շրջանի վրա երկու ԱԹՍ-ով հարձակման փորձ է կասեցվել. ՌԴ ՊՆ

Բելգորոդի շրջանի վրա որսացել են երկու անօդաչու թռչող սարքեր: Այս մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում, գրում է Rambler-ը։

Պաշտպանության գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ անօդաչու թռչող սարքի հարձակման փորձը կասեցվել է։ Պաշտպանության նախարարությունը անօդաչու թռչող սարքի հարձակումը որակել է՝ որպես ահաբեկչություն։

Սեպտեմբերի 1-ի՝ լույս 2-ի գիշերը նույնպես Ուկրաինան փորձել է գրոհել Բելգորոդի շրջանը։ Անօդաչուներից մեկը ոչնչացվել է ժամը 23։00-ի սահմաններում, մյուսը՝ Մոսկվայի ժամանակով 21։15-ի սահմաններում։

Հունիսի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի տարածքում կարող է ստեղծվել «սանիտարական գոտի», որը հետ կմղի Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի սահմանից։ Նա հայտարարել է, որ սահմանային տարածքներին հարվածներով՝ հակառակորդը փորձում է Ռուսաստանին շեղել ռազմական գործողությունների այն տարածքներից, որտեղ Կիևը նախատեսել էր իր «գլխավոր հարվածը»։