Ողբերգական վթարից կյանքից զրկված քույրերից մեկն ԱԺ աշխատակից էր. նրանք հարսանիքի էին գնում
ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ Սյունիքի ճանապարհին վթարից մահացածները հարազատ քույրեր էին։ Մահացածներից Բուրաստան Խոսրովյանը ՀՀ ԱԺ արարողակարգի առաջատար մասնագետ էր։ Քույրերը մեկնում էին Խնձորեսկ՝ հարսանիքի։
Shamshyan.com-ը գրել էր, սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 176 կմ հատվածում՝ Սառնակունք գյուղի վարչական տարածքում, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենա, որի մեջ և դրսում կան դիեր:
Ոստիկաններն ու փրկարարները նշված գյուղի «Բոչկի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերել են վթարված Nissan March մակնիշի ավտմեքենա: 1 դի հայտնաբերվել է ավտոմեքենայում, 1 դի՝ ավտոմեքենայից դուրս, երկուսն էլ կանայք են:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները ազգականներ են, նրանցից մեկը 34-ամյա Բուրաստան Խոսրովյանն է, մյուսը 41-ամյա Արմինե Խոսրովյանը, որոնց երեկվանից հարազատները որոնում էին:





















Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Դավաճանության 8 անսպասելի նշանները
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
Սկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը