Ռուսաստանի հայերի միությունում քննարկել են Երևանի քաղաքապետի ընտրությունները
Տեղի է ունեցել Ռուսաստանի հայերի միությունը կից Հայաստանի քաղաքացիների ասոցիացիայի ընդլայնված նիստ: Նիստին մասնակցել են ՌԴ ավելի քան հիսուն տարածաշրջանների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում և Արցախում ՌՀՄ ներկայացուցչությունների ղեկավարները:
Քննարկվել են Հայաստանում և Արցախում առկա իրադրությունը, ընտրությունների ընթացքում երկրի սահմաններից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների ձայնի իրավունքի սահմանափակումները, Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրությունները և մի շարք այլ արդիական հարցեր:
Քննարկման արդյունքում ընդունվել է հայտարարություն,. որը կհրապարակավի առաջիկայում:
Տարբեր գնահատականներով՝ Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքցիների թիվը հասնում է մոտ 500 000-ի