Զանգվածային հրաձգություն Վիրջինիայում. զոհվել է առնվազն 12 մարդ
Առնվազն 12 մարդ է զոհվել զանգվածային հրաձգության հետեւանքով Վիրջինիա Բիչ քաղաքի կառավարական շենքի առջեւ, տեղեկացնում է BBC News-ը։
Ինչպես հաղորդել են ոստիկանությունում, կասկածյալը գերատեսչության «աշխատանքից անարդար ազատված» նախկին աշխատակիցն էր։ Նա կրակել էր շենքի ուղղությամբ։ Կասկածյալը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։
Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ փոխհրաձգության հետեւանքով վիրավորվել է ոստիկանության սպան։ Ինչպես տեղեկացրել է Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին, հրաձիգը 40-ամյա Դեուեյն Քրեդոկն էր։ Ինչպես նշում է պարբերականը, հրաձգությունն սկսվել է մայիսի 31-ին տեղի ժամանակով ժամը 16.00-ին։
Տեղի ոստիկանապետ Ջեյմս Սերվերան տեղեկացրել է, որ կասկածյալը փոխհրաձգություն է սկսել ոստիկանների հետ, որի հետեւանքով սպանվել է։ Ոստիկանությունում կարծում են, որ հրաձիգը մենակ է գործել։ 12 զոհվածների անձերի մասին տեղեկացվել է։
Հայտնի է, որ միջադեպի պատճառով վիրավորվել է առնվազն 6 մարդ, ներառյալ ոստիկանության սպան, բայց լուրջ վիրավորումների մասին չի տեղեկացվում։