Մեկ շաբաթում գրանցվել է 273 արտակարգ դեպք. 194 հրդեհ, 9 ինքնասպանության փորձ, 3 փլուզում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 607 դեպք, որից 273-ը՝ արտակարգ:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ հրդեհի՝ 194, փլուզման, դժբախտ պատահարի, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 3-ական, պայթյունի, հեղեղման, որոնողափրկարարական, տեղատարափ անձրևի, ուժեղ քամու, ուժեղ կարկուտի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման` 2-ական, ինքնասպանության փորձի՝ 9, օձի նկատման՝ 28, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 59, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 179, կեղծ ահազանգի՝ 5, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 33, հրդեհի կեղծ կանչի՝ 30 և 47 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 20 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 10 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 96, զոհվել՝ 7 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...
«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ