Այսօր՝ 26 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Եվրոպայի առաջնությանը մասնակցեցինք մեր հովանավորների` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և այլ հովանավորների շնորհիվ. Գառնիկ Հայրապետյան

Եվրոպայի առաջնությունում գլխավոր մրցավարը թուրք էր եւ ամեն ինչ արվում էր, որ մեր մարզիկները Թուրքիայում ընդհանրապես մեդալներ չնվաճեն, պատվո հարթակին չկանգնեն: Մեր տղաների շնորհիվ Թուրքիայում 5 անգամ ծածանվեց Հայաստանի դրոշը, ինչը  մեծ պատիվ է բոլորիս համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը:

Օգոստոսի 24-ից սեպտեմբերի 3-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված WAKO-ի քիքբոքսինգի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 5 մեդալ՝ երկու արծաթ եւ երեք բրոնզ:

 «Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությանը մասնակցում էինք 10 մարզիկներով, որոնք նվաճեցին 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: Կարող էինք նաեւ ոսկե մեդալ նվաճել, քանի որ տղաները շատ լավ էին պատրաստվել այս առաջնությանը, բայց ոչ օբյեկտիվ մրցավարության պատճառով մենք զրկվեցինք ոսկե մեդալներից: Եզրափակիչում տղաները հանդիպեցին թուրք մրցակիցների, իսկ այս պարագայում պարզ էր, որ մրցավարներն ամեն ինչ պետք է անեին, հաղթանակն իրենց մարզիկին տալու համար: Ես գոհ եմ 5 մեդալներից, դրական եմ գնահատում այս արդյունքները: 

Գլխավոր մրցավարը թուրք էր եւ ամեն ինչ արվում էր, որ մեր մարզիկները Թուրքիայում ընդհանրապես մեդալներ չնվաճեն, պատվո հարթակներին չկանգնեն: Մեր մարզիկների համառ պայքարի եւ մարզիչների գերազանց աշխատանքի արդյունքնում այսօր ունենք մեդաներ: Մեր տղաների շնորհիվ Թուրքիայում 5 անգամ ծածանվեց Հայաստանի դրոշը: Սա մեծ պատիվ է բոլորիս համար:

Թուրքիայում Հայաստանի պատվիրակության անվտանգությունը երաշխավորված էր: Մենք պաշտոնական գրություններ էինք ուղարկել մեր մարզիկների անվտանգությունը ապահովելու համար: Այս առումով ոչ մի խնդիր չի եղել մեր մարզիկների եւ Հայաստանի պատվիրակության հետ, բարձր մակարդակով ընդունել են մեր թիմին:

Մինչեւ Եվրոպայի առաջնությունը, Հայաստանի պաշտոնական առաջնություն անցկացրինք եւ ընտրվեցին լավագույնները: Ոչ բոլորը կարողացան ընդգրկվել Եվրոպայի առաջնության կազմ ֆինանսական խնդիրների պատճառով: Կարողացանք 10 մարզիկ ընդգրկել հավաքականի կազմում եւ նրանք մեկնեցին Ստամբուլ: Նշեմ, որ ունեինք էլի լավ մարզիկներ, որոնք նույնպես կարող էին ընդգրկվել Եվրոպայի առաջնության կազմ, բայց չկար ֆինանսական հնարավորություն բոլորին տանել Թուրքիա:

Հայաստանի ֆեդերացիան գործում է արդեն 30 տարի եւ արդեն պաշտոնապես ճանաչված է ԿԳՄՍ-ի կողմից:  Հայաստանում քիքբոքսինգով զբաղվում է 2200 մարզիկ, ունենք 40-ից ավել դպրոցներ,  42 մարզիչ, 10 մրցավար, որից 5-ը միջազգային կարգի:

Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, այս տարի արդեն պետության կողմից ֆինանսավորման ծրագրում ընդգրկվեցինք եւ ունենք աջակցություն: Իհարկե, չնչին գումար է, որով միայն կարողացանք Հայաստանի առաջնություն անցկացնել: Եվրոպայի առաջնությանը մասնակցեցինք մեր հովանավորների եւ աջակիցների շնորհիվ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, տարբեր այլ հովանավորների, ինչպես նաեւ ծնողների աջակցությամբ: Ակնկալում ենք, որ այս ամենը պետք է անի սպորտի նախարարությունը: Զրուցել եմ ԿԳՄՍ փոխնախարարի հետ եւ որոշվել է, որ հաջորդ տարի կունենանք ֆինանսավորում, որպեսզի շատ մրցաշարերի մասնակցենք եւ մեծ կազմերով պայքարենք:

Հուսամ՝ Եվրոպայի առաջնությունից հետո պետական ֆինանսավորումը կավելանա, քանի որ արդյունքներով ենք վերադարձել: 38 երկրի 2015 մասնակիցների մեջ 10 մարզիկով 5 մեդալ նվաճելը փայլուն հաջողություն եմ համարում»,- ասաց Գառնիկ Հայրապետյանը:

Թուրքիայում մեդալակիներ են դարձել  13-ամյա Մարկ Միքայելյանը (-32 կգ)՝ արծաթե եւ բրոնզե մեդալներ, 13-ամյա Սերժ Պապյանը (-32 կգ)՝ արծաթե եւ բրոնզե մեդալներ եւ 15-ամյա Տիգրան Հարությունյանը (-51 կգ) բրոնզե մեդալ:

Լուսինե Շահբազյան

Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ» Հովհաննես Շահինյանը անդամակցել է «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը ԶՊՄԿ-ն՝ հանուն սահմանամերձ գյուղի Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմանները Սեզոնային գրիպով վարակվածների թիվն աճել է. ի՞նչ վիճակ է COVID-19–ի մասով ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Wildberries-ը գործարկում է սպառողական վարկավորման ծառայությունը «Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցում Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները Վճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն Եգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղել Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին