Մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն․ թյուրքագետ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետության դեմ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Նա նշել է, թե ի՞նչ է պետք իմանալ՝ երեք կետով․
«Այս պահին թուրք-ադրբեջանական նախապատրաստվող լայնամասշտաբ հարձակման մասին են վկայում ռազմական տեխնիկայի և զորքի ահռելի կուտակումները Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզի սահմանների երկայնքով, գրեթե ամենօրյա դարձած կրակոցները, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը և քարոզչական նախապատրաստությունը, Ադրբեջանում պահեստազորի հավաքը և այլն։
Եթե հարձակումը լինի, ապա այս անգամ այն լինելու է նաև Նախիջևանի կողմից՝ թիրախավորելով Երասխից մինչև Սյունիքի հարավային ծայրամաս ընկած հատվածը։ Ակնհայտ է, որ այդ ուղղությամբ թշնամին մեծ նախապատրաստություն է տեսնում։ Հնարավոր է, որ այս հարցում Թուրքիան ներգրավված լինի ոչ միայն համակարգողի դերում, այլև ուղիղ (քողարկված) մասնակցի կրակին։
Հարձակման դեպքում թուրք-ադրբեջանական զորքերի առջև խնդիր է դրված լինելու ոչ միայն Հայաստանում լիարժեք պանիկա ստեղծել և դրդել անվերապահ հանձնվելուն՝ բոլոր պայմաններով (ինչին պատրաստ սպասում են ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը՝ անհրաժեշտ նոր զիջումներն անելու համար), այլև փորձ է լինելու կտրել Հայաստանի Հանրապետության հյուսիսը հարավից։ Խոսքը Ջերմուկ-Վայք գծով այս պահին ՀՀ ամենաբարակ հատվածի մասին է, որի լայնությունը չի գերազանցում 30 կմ-ն (տե՛ս կից քարտեզը)։ Այդպիսի հեռավորությունը կտրելու համար Թուրքիայի և Ադրբեջանի զորքերին անհրաժեշտ է մի քանի ժամ»։
Թյուրքագետը հավելել է․ «Ավելորդ է ասել, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները ոչ միայն կարողություն, այլև ցանկություն չունեն դիմադրելու այս սպառնալիքին։ Իսկ այս ծրագրի հաջողության դեպքում Հայաստանի պետությունը փաստացի կդադարի գոյություն ունենալ։
Սակայն Հայաստանը դատապարտված չէ, և կա հնարավորություն սրա դեմն առնելու։ Դրա համար առաջին անհրաժեշտ քայլը ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հեռացումն է։ Միայն այս պարագայում մեր բոլորի գործադրած ջանքերը՝ խրամատից մինչև տեղեկատվական դաշտ, կլինեն արդյունավետ։ Մնացածը՝ ինքնախաբեություն է»։
Գրառմանը կից նա նաև քարտեզ է հրապարակել։





















Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան
2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ