Նախընտրական հուշագիր՝ ընդդիմադիր դաշինքի և ԱԱԾ պահեստազորայինների միջև
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
«Մայր Հայաստան» դաշինքին Երևանի ավագանու ընտրություններում սատարում են բազմաթիվ հասարակական-քաղաքական կազմակերպություններ, հայտնի մտավորականներ, ակտիվ հանրային գործիչներ: Այսօր իր աջակցությունը հայտնեց նաև «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն, ինչի համար շնորհակալ ենք:
Մեզ համար առաջնային է մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների հաղթահարումը և այս առումով ակնկալում ենք բոլոր ազգային ուժերի աջակցությունը:
Հատուկ ընդգծեմ, որ սեպտեմբերի 17-ին մեր գլխավոր ակնկալիքը ընտրողներից է:
Համոզված ենք, որ փոփոխությունների ձգտող քաղաքացիները մեծամասնություն են կազմում: Դրա համար ենք կոչ անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին և իրականացնել իշխանափոխություն Երևանում, հետո՝ Հայաստանում: