Այսօր՝ 26 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Երևանում, և ոչ միայն Երևանում, ահազանգում են տարածվող թմրամոլության դեպքերի մասին․ Մանե Թանդիլյան

Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երևանում, և ոչ միայն Երևանում, ահազանգում են տարածվող թմրամոլության դեպքերի մասին։
 
Պատմությունները, որոնք մենք լսում ենք հատկապես դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողներից, ուղղակի սահմռկեցուցիչ են։
 
Մարդիկ անհանգիստ են, որովհետև երեխա են ուղարկում դպրոց, ուսանող՝ ԲՈՒՀ-եր։
Արդեն ակնհայտ է, որ Հայաստանում թմրամիջոցների օգտագործման ու տարածման դեմ պայքարը բավարար արդյունավետ չի իրականացվում:
 
Թմրանյութերի որոշ տեսակներ հասանելի են անգամ դպրոցահասակ երեխաների համար:
 
Ավելին, արդեն իսկ հաստատված է, որ թմրանյութերի վաճառքով զբաղվողները հենց դպրոցականներին են թիրախավորում:
 
Թմրանյութերը հասել են դպրոցներ, բակեր։
 
Ի հեճուկս նրա, որ այս մասին պարբերաբար բարձրաձայնվում է և ծնողների կողմից, և մամուլի հրապարակումներում, իրավապահ համակարգը չի կարողանում արդյունավետ պայքարել այս վտանգի դեմ կամ չի ուզում:
 
Եթե վերհիշենք նաև իշխանության ներկայացուցիչների հրապարակային ձևակերպումներն ու վերաբերմունքը թմրամիջոցների օգտագործմանը, ակնհայտ է դառնում, որ այս իշխանությունը մտադիր չէ պայքարել այդ կործանարար աղետի դեմ:
 
Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ ազգաբնակչության շրջանում թմրամիջոցներ օգտագործողների թիվը տարեցտարի աճում է:
 
Վերջին տասը տարում Հայաստանում այն գրեթե եռապատկվել է:
 
Եվ սա՝ միայն գրանցված տվյալներով: Պետությունը պարտավոր է համակարգված պայքարել թմրամիջոցների շրջանառության դեմ` խստագույն կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելով հատկապես ուսումնական հաստատություններում:
 
Հրապարակային որևէ խոսքում, առավել ևս բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից, թմրամիջոցների օգտագործումն անգամ անուղղակի խրախուսող խոսքը, ակնարկը պետք է արժանանան ամենախիստ պատժի:
 
Ու սա միայն իրավապահների տիրույթում չէ, նրանք միայնակ ոչինչ չեն կարողանալու անել, եթե չլինեն պետական հստակ քաղաքականություն, քաղաքային և համայնքային ղեկավարության աչալուրջ, հասուն և գործուն մոտեցում, հանրային պահանջ։
 
Չենք կարող թողնել, որ այս աղետը մտնի մարդկանց տներ։
 
Սա ազգային անվտանգության հարց է, և իմ կողմից գործադրելու եմ առավելագույն ջանքեր՝ այս աղետը դեռահասներից հեռու պահելու հարցում։
Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ» Հովհաննես Շահինյանը անդամակցել է «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը ԶՊՄԿ-ն՝ հանուն սահմանամերձ գյուղի Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմանները Սեզոնային գրիպով վարակվածների թիվն աճել է. ի՞նչ վիճակ է COVID-19–ի մասով ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Wildberries-ը գործարկում է սպառողական վարկավորման ծառայությունը «Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցում Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները Վճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն Եգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղել Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ