Ադրբեջանը աննկատ համալրել է առաջին գիծը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2022 թվականի սեպտեմբերյան մարտերը ՀՀ իշխանության համար կանխատեսելի չեն եղել, ավելին` որքան ես եմ տեղյակ, ադրբեջանական զորքերի առաջխաղացումը նախապես չի ֆիքսվել կամ այնպիսի քանակ է դիտարկվել, որն առանձնապես վտանգավոր չի դիտվել:
Հիշեցնեմ, որ այդ մարտերի հետևանքով ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտվել է, պաշտոնական տվյալներով 225 մարդ զոհվել, իսկ ադրբեջանական զորքերը մինչ այս պահը ՀՀ-ից խլված տարածքներում են:
Ինչի եմ սա ասում, որովհետև առաջնագծում Ադրբեջանի իրականացրած ենթակառուցվածքային աշխատանքները նրան հնարավորություն են տվել առավելագույնս աննկատ համալրել առաջին գիծը, իհարկե սա ոչ միայն այդ աշխատանքի, այլ նաև հետախուզության մեծ խնդիրն է:
Հիմա այս օրերին սահմանագծի տարբեր ուղղություններում նկատվող մեծածավալ շարժերը, որոնց մի մասն արտահոսք է արվում հենց Ադրբեջանից, ինձ համար դեռ չի հստակ չեն դարձնում, թե այս ամենը ուժի ցուցադրում է՞, սպառնալի՞ք, շանտա՞ժ, թե՞ Ադրբեջանը որոշում ունի այս կամ այն մասշտաբի գործողություն իրականացնել:
Համենայդեպս 2 սցենարի համար էլ «աշխատող» գործոններ կան, սակայն ջարդվել է անկանխատեսելիության գործոնը, ինչը նման դեպքերում կարևոր ցուցիչ է:
Ենթադրելի է, որ գլխավոր շտաբը, հատուկ ծառայություններն առավել մեծ տեղեկատվություն ունեն, սակայն թե ինչպես է մեր երկրում կառավարվում ռիսկերն ու ինչ էֆեկտիվությամբ է դրան համարժեք քայլեր ձեռնարկվում, դա էլ գիտենք, որովհետև դրա վերջին 5 տարիների հետևանքը հազարավոր զոհերն են ու անհաշվելի դարձած տարածքային կորուստները:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...
«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ