Ներսի ու դրսի թշնամին․ փրկությունը ներսի փոփոխությունն է
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
Թշնամին զորքեր է կուտակում մեր շուրջը: Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանն այս պայմաններում: Նա հերթական դիվանագիտական պատերազմն է սկսել՝ հակաիրանական ու հակառուսական գծի մեջ («ժողվարչապետը», տխրահռչակ Բոլթոնի ցուցումով, նույնն արեց 2020-ի պատերազմից առաջ):
Փաշինյանը փլուզում է մեր անվտանգային ճարտարապետության վերջին բեկորները: Թուրք-ադրբեջանական տանդեմի համար ավելի մեծ նվեր դժվար էր պատկերացնել:
Մեր երկիրը ներսից ու դրսից է թիրախավորվել: Փրկությունը ներսի փոփոխությունն է: