Խոշոր հրդեհ Երևանում․ հրշեջների ու պարեկների օպերատիվ աշխատանքի արդյունքում Հրազդանի կիրճում փրկվեցին մեծ թվով ծառեր, հակառակ դեպքում մի ամբողջ տարածք վերածվելու էր մոխրակույտի
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արդեն 2 ժամից ավելի ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ և 13-րդ հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարները 2 մարտական հաշվարկով և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Հրազդանի կիրճում պայքարում են կրակի դեմ։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակն ու ծուխը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։Հրշեջ-փրկարարները շատ դեպքում վտանգելով իրենց կյանքը՝ մի կերպ են կարողանում մոտենալ կրակի օջախներին և մարում այն, որպեսզի այն չտարածվի։Այս պահին հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, սակայն բավականին անանցանելի հատվածներում նրանք ձեռքով և հատուկ միջոցով են հանգցնում կրակը։Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակը 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի, պարեկ Ավետիք Դալլաքյանի և կրտսեր պարեկ Սամվել Հակոբյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։Այս պահին հրշեջները իրականացնում են հետախուզական աշխատանքներ կրակի օջախներ հայտնաբերելու և այն մարելու ուղղությամբ։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե հրշեջներն ու պարեկները օպերատիվ չգործեին, կրակը տարածվելու էր ավելի մեծ զանգվածով և հարևությամբ գտնվող մեծ թվով ծառեր վերածվելու էին մոխրակույտի։Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, այս պահին ճշտվում է։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը