Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել Ադրբեջանի հանցանքները, ես չե՛մ լռելու․ Թաթոյան Հաջողված գիտնականներն ու մասնագետները գնում են Հայաստանից․ Լիլիթ ԱրզումանյանՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկման Պետական բյուջեից սնվող ռեսուրսները տարածում են կեղծ տեղեկություններ, նմանատիպ ծախսերը սակագնի մեջ ներառված չեն Հանդիպում երիտասարդների հետ․ ֆոտոշարքԱրևմուտքը չի հավատում Փաշինյանի «արցունքներին» Ռուսաստանից արդեն բացահայտ սպառնում են Փաշինյանի իշխանությանը Նվաստացում Աբու Դաբիում. ինչպես խախտեցին դիվանագիտական արարողակարգը Կոլեկտիվ առաջնորդությունը ենթադրում է թիմ, որի լիդերը առաջինն է հավասարների մեջ․ Մենուա Սողոմոնյան Երկրի կեսը հանձնողը ո՞ր անվտանգությունից է խոսում, երբ չունի երաշխիքներ. Արշակ ԿարապետյանԱբու Դաբիում տեղի ունեցած Փաշինյան֊Ալիև հանդիպման մասին. Էդմոն Մարուքյան Անգլերենի տապալված քննությունն ու ակադեմիական քաղաք կառուցողները. Գոհար Ղումաշյան«Ռոսսոտրուդնիչեստվոն» ամրապնդում է ռուս-հայ մարզական գործընկերությունը ՔՊ-ն հիմա էլ փորձում է սահմանափակել լրատվամիջոցներին Փոքր բիզնեսը հարկերից ազատելու մեր ծրագրի մասին հարցեր ունե՞ք. Նարեկ ԿարապետյանԱնկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը բանակն է․ Արամ ՊետրոսյանԱլիևին շնորհակալություն հայտնելը արժանապատվության լուրջ կորուստ է. Ավետիք Չալաբյան Ինչպես է Հայաստանը ներգրավում հանքարդյունաբերական ներդրումներ. Վարդան Ջհանյանը` Minig.com.au-ին Պարզ ասած. Ինչպե՞ս են աշխատում արևային վահանակները «Մեր ձևով»-ը՝ որպես այլընտրանքային ուղի. առողջապահությունից մինչև տնտեսություն
Հասարակություն

Լայնամասշտաբ պատերազմ չի լինի, բայց չեմ բացառում, որ լինեն մանր էպիզոդներ․ Մհեր Հակոբյան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, որ իրենց մոտ մեծ զորավարժություն է ընթանում և այդ զորավարժությունների սահմանում են ամեն ինչ անում, բայց պետք է միշտ պատրաստ լինել: Ըստ էության ռազմավարական նախաձեռնությունը թշնամու ձեռքում է և ինքն է որոշում, որ պահին մեզ որտեղից հարվածի, և դա շատ վատ է,  այսինքն մենք մաքուր պաշտպանական դիրքորոշման մեջ ենք»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Մհեր Հակոբյան այս տեսակետը հայտնեց՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից զենք և զինտեխնիկա կուտակելու մասին տեղեկություններին:

 «Ամեն դեպքում կարծում եմ լայնամասշտաբ պատերազմ չի լինի, որովհետև միջազգային ճնշումը Ալիևի վրա հսկայական է։  ՀՀ-ին հարվածելու առումով լուրջ խնդիրներ կունենան, իսկ Արցախի Հանրապետության հետ կապված էլ Ռուսաստանի դաշնության ֆակտորը կա, բայց չեմ բացառում, որ լինեն մանր էպիզոդներ, ինչպես եղավ մի քանի օր առաջ, անցած տարվա սեպտեմբերին։ Այսինքն մի քանի օրվա սրացում սահմանին»,- ասաց նա:

Հակոբյանի խոսքով՝ մեզ հոգեբանական ահաբեկչության են ենթարկում, փորձում են  խուճապային և այլ տրամադրություններ ստեղծել ՀՀ-ի ներսում․ 

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաները շատ են զարգացել, հասարակության լայն շերտերը ինֆորմացված են։ Տեղեկատվության և ապատեղեկատվության դերը հազարապատիկ ավելի է ընդգծվել։ Եթե 3 հազար տարի առաջ պատերազմի, լավի ու վատի մասին տեղեկություններ էին ունենում միայն  երկրի ղեկավարները, այժմ հասարակության գերակշիռ մասը տեղեկացված է։ Թշնամու նպատակն է` արտագաղթ, ներքաղաքական ցնցումներ առաջացնելը, բանակի և պետական կառույցների նկատմամբ հավատը ոչնչացնելը»,- եզրափակեց Մհեր Հակոբյանը:

Լիլիթ Զալիբեկյան