Ուսանո՜ղ, ոտքի՛․ «Մայր Հայաստան» դաշինքի անդամներն շրջայց են կատարում բուհերով և հանդիպում ուսանողների հետ (ուղիղ միացում)
«Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն ընտրություններին և իշխանափոխությանը, քանի որ հակառակ պարագայում ուսանողությունն ու երիտասարդությունը դառնալու են Նիկոլ Փաշինյանի նախապատրաստած հիմնական զոհը»,-ասել է Անդրանիկ Թևանյանը։
Նա նշել է, որ մեր երկիրը կանգնած է նոր պատերազմի շեմին։
«Երիտասարդությունը դարձավ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության զոհը։ Պատերազմում հազարավոր երիտասարդներ զոհվեցին։ Մենք չենք կարող թույլ տալ նոր պատերազմ, նոր կորուստներ, նոր զոհեր,-հայտարարել է Թևանյանը։

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորն ընդգծել է, որ այս իշխանությունը երիտասարդությանը վերացնում է նաև ներսից․
«Ուսանողությունը պետք է ոտքի կանգնի և իր քվեով ապահովի փոփոխություններ մեր երկրում։ Այս իշխանությունը ոչ միայն պատերազմաբեր, այլ նաև թմրամոլաբեր է, և դրա զոհը դարձել է երիտասարդությունը»։
Թևանյանն ահազանգել է, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել մեր բնական ու ռազմավարական դաշնակից երկրներին և մեզ մենակ է թողել․ նաև դա է պատճառը, որ այժմ մենք կանգնած ենք պատերազմի նախաշեմին։
«Սիրելի՛ ուսանողներ, դուք մեր երկրի համար խաղաղություն և անվտանգություն ապահովող հիմնական շարժիչ ուժը կարող եք դառնալ։ Ակտիվ մասնակցեք սեպտեմբերի 17-ի ընտրություններին․ դա իշխանափոխություն իրականացնելու հնարավորություն է»,-ասել է Անդրանիկ Թևանյանը։