Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինի վարքագիծը նման է խելագարության․ Ռյուտե Ուկրաինայում չկա մի էլեկտրակայան, որը չի տnւժել ռուսական հարձակnւմներից․ Զելենսկի Մենք չենք կարող մեզ թույլ տալ ավելի շատ չծախսել պաշտպանության վրա․ ֆոն դեր Լայեն Հաղթում է անզուսպը, հախուռնը, խելագարը. Կաթողիկոսի դեմ քրեական գործ է հարուցվել, ի՞նչ անել․ Էդմոն Մարուքյան Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած Մայր Աթոռը՝ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդման մասին Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված է հինգ ակումբ Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կա երկու զոհ Զելենսկին «պետք է շարժվի» հակամшրտության կարգավորման ուղղությամբ, հակառակ դեպքում նա կարող է բաց թողնել կարգավորման «մեծ հնարավորությունը»․ ԹրամփԱրվեստ՝ պոդիումի վրա. Ուես Գորդոնը կին-մուսաներին վերածում է պայծառ հերոսուհիների՝ Carolina Herrera-ի նոր հավաքածուի համարՊատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ ՄերցԱյսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ․ Նարեկ ԿարապետյանՇիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպքԱռգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթՔաղաքականություն ենք մտնում՝ հայակենտրոն ու բազմավեկտոր ուղեգիծ ձևավորելու համար․ Ավետիք ՉալաբյանՄենք վճռականորեն կիրառելու ենք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ողջ գործիքակազմը ունենալու համար ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ. Արթուր ԴանիելյանՀայ ազգն արժանի է ուժեղ առաջնորդի. Ալիկ ԱլեքսանյանԱյն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի. ՔոչարյանՍա մի փոթորիկ էր բաժակի մեջ. Ռոբերտ Քոչարյան

Որքան տարածք է վերահսկում Ադրբեջանը Ջերմուկում. ոչ պաշտոնական տվյալներ

Sputnik Արմենիա–ն գրում է. Ադրբեջանի զինված ուժերը 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ջերմուկի ուղղությամբ անմիջական հսկողության տակ են վերցրել ավելի քան 70 քառ. կմ տարածք, ինչի մասին վկայում են արբանյակային նկարները։

«Ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալներով, Ադրբեջանը 2021-2022 թվականներին Հայաստանի տարածքից օկուպացրել է մոտ 150 քառ. կմ, մինչդեռ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն չի տրամադրում, թե կոնկրետ որ շրջանում որքան տարածք է գտնվում Ադրբեջանի վերահսկողության տակ»,– գրում է լրատվամիջոցը՝ հիշեցնելով, որ ՊՆ–ին ուղղված իր հարցմանը, թե արդյոք 2022 թվականի սեպտեմբերից հետո Ադրբեջանը որևէ առաջխաղացում ունեցե՞լ է Ջերմուկի ուղղությամբ, նոր դիրքեր տեղակայե՞լ է այդ հատվածում, և քանի՞ քառ. կմ տարածք է գտնվում Բաքվի վերահսկողության տակ, նախարարությունից պատասխանել են. «2022 թվականի սեպտեմբերից հետո ադրբեջանական կողմը Ջերմուկի ուղղությամբ որևէ առաջխաղացում չի ունեցել»:

Լրատվամիջոցը շարունակում է. «եթե համեմատենք Sentinel-2 արբանյակային նկարները, որոնք արվել են 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի օգոստոսին, ապա ինժեներական աշխատանքները և Ադրբեջանի ԶՈւ դիրքերի ամրապնդումն այս տարածքում առավել քան ակնհայտ են»։

«Եթե առաջնորդվենք նախկին խորհրդային սահմաններով, ապա մոտավոր հաշվարկներով ադրբեջանական զինուժն այս տարածքում ուղղակիորեն վերահսկում է ավելի քան 70 քառ. կմ տարածք (խոսքը ֆիզիկապես տեղակայվելու մասին է)»,– գրել է կայքը։

Ըստ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի 2023-ի ապրիլին արված հայտարարության՝ հակառակորդի ներթափանցած տարածքն ընդհանուր մակերեսային առումով կազմում է մոտ 60 քառակուսի կիլոմետր՝ շուրջ 11 կմ ճակատով և 8 կմ խորությամբ։