Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևան քաղաքում` Սեպտեմբերի 9-ին, 10-ի գիշերը սպասվում է, 12-ի և 13-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։
Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 9-13-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-11-ին աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով։