2-ամյա աղջնակը 2-րդ հարկի պատուհանից ցած է ընկել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «բաց գանգուղեղային վնասված, էպիդուրալ հետմատոմա, թոքերի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ բժիշկներն առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերելուց հետո երեխային ռեանիմոբիլով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն և երեխային շտապ ուղեկցել են վերակենդանացման բաժանմունք:
Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Շերամի փողոցից, որտեղ երեխայի 40-ամյա մայրը մի քանի րոպեով բացակայել է հյուրասենյակից, որի ժամանակ 2-ամյա աղջնակն անզգուշությամբ 2-րդ հարկի բնակարանի պատուհանից ցած է ընկել:
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ