Ողբերգական դեպք Չարենցավանի բժշկական կենտրոնի ծննդատանը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի մի բնակչից, ով հայտնել է, որ Չարենցավան քաղաքի ծննդատանը ոստիկանների կարիք կա, իրենք ցանկացել են 7 ամսականում կեսարյան վիրահատություն անել, բժիշկները «փափուկ բարձ են դրել», ժամանակը երկարացրել են, երեխան մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով ավագ օպերլիազոր Պետրոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացած երեխայի հայրը Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Արմեն Թ.-ն է, ով նույն օրը հերթական անգամ իր 42-ամյա կնոջը բժշկի կանչով տարել է Չարենցավանի ծննդատուն ստուգման, որի ժամանակ բժիշկները կնոջն անմիջապես տարել են վիրահատարան՝ կեսարյան վիրահատություն կատարելու, որից հետո բժիշկները հայտնել են, որ երեխան մահացած է ծնվել:
Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ