Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լուրը չունի որևէ պաշտոնական հիմնավորում կամ աղբյուր. Յունիբանկ Փաստաթղթեր. Փաշինյանի եղբայրը ՌԴ քաղաքացի է, ԱԱԾ-ն ստուգե՞լ է՝ գուցե ԿԳԲ-ի գործակալ է․ Լիա ՍարգսյանԴաշինք՝ հայության միասնության ու արժեքների համար Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգումԻրատեսական և հիմնավորված զարգացման ծրագիր՝ երկրի փրկության համար․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն «Սլավմեդ»-ում իրականացվեց հերթական բարդ ու հաջողված ռոբոտային վիրահատությունըՎերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըՈ՞րն է Փաշինյանի խոստացած խաղաղության երաշխիքը․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան Ռուսական անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանի գոյաբանական մարտահրավերը արևմտյան քաղաքականության պայմաններում․ Մհեր ԱվետիսյանԱյսօր «Համահայկական ճակատ» շարժումն ու համանուն կուսակցությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին հանձնեցին պաշտոնական նամակԴեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Վենսի այցն ու իրական նպատակները Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել Թուրքիան արագացնում է հայ–թուրքական սահմանի բացման աշխատանքները Հետվճարը չարիք է. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրենը` երկրաբանության զարգացման հեռանկարների մասինԱդրբեջանը զինվում է և ամրացնում իր դիրքերը Հայաստանի հետ սահմաններին․ Արեգ ՍավգուլյանՆերդրումների փլուզում․ երբ «բարեփոխումները» վանում են կապիտալը. Հովիկ Գրիգորյան
Հասարակություն

Առաջիկա մեռելոցի աշխատանքային լինել-չլինելու մասին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:

Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմից տեղեկանում ենք, որ 2023-ին տոնը կնշվի սեպտեմբերի 17-ին։ Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է:  Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Iravaban.net-ը տեղեկացնում է, որ աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել այլ օր՝ կառավարության որոշմամբ, սակայն այս տարի այդպիսի որոշում կառավարությունը չի ընդունել:

Այսպիսով, Խաչվերացի հաջորդող սեպտեմբերի 18-ը՝ երկուշաբթի օրը, կլինի աշխատանքային օր։

Նշենք նաև, որ Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքներն են, առանց որոնց տոնը լիարժեք չի կարող լինել:

Շատ տեղեր Խաչվերացը` «Սըրբխեչը» ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախիր», – այսինքն` բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում: