Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղությունԼևանդովսկին, մեծ հավանականությամբ, կերկարաձգի գործող պայամանագիրը և կշարունակի խաղալ «Բարսելոնայի» կազմումՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըԱՄՆ-ն Եվրոպայից տեղափոխել է Patriot հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելք Չպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Տալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանՄարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը. Էդմոն Մարուքյան Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն Վելիցյան
Հասարակություն

Ինչ իրավիճակ է այս պահին Արցախում

Այս պահին Աղդամ-Ասկերան ճանապարհը արցախցիները շարունակում են փակ պահել․ ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց ակցիայի մասնակից Դավիթ Եղիազարյանը։

«Մենք երեկ երեկոյան ենք միացել։ Նպատակը՝ թույլ չտալ, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքից որևէ բեռ մտնի Արցախ, քանի որ Ադրբեջանը դրանով փորձելու է ցույց տալ, թե Արցախը շրջափակված չէ, և պարտադրել, որ Արցախի պարենային ողջ մատակարարումն իրականացվի Ադրբեջանի տարածքից»,- ասաց նա։

Եղիազարյանը նաև տեղեկացրեց, որ իշխանության ներկայացուցիչները՝ ամենաբարձր մակարդակով, երեկ այցելել են Ասկերան և տեղացիներին ներկայացրել են, որ Աղդամից ապրանք գալուց անմիջապես հետո բացվելու է Լաչինի միջանցքը, իսկ Աղդամից բեռները չընդունելու դեպքում, հնարավոր է, որ Ադրբեջանը սահմաններին լարի իրավիճակը, ընդհուպ՝ լայնամասշտաբ պատերազմ սկսի։

Սեպտեմբերի 9-ին ռուսական Կարմիր խաչի միջոցով Աղդամով հումանիտար օգնություն է ուղարկվել Արցախ, պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել հումանիտար բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով։ Այդ մասին հայտնեց Արցախի տեղեկատվական շտաբը։

«Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով մեր հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով: Արցախի իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն»,- ասված է Տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ ռուսական Կարմիր խաչը ուտելիքներով ու առաջին անհրաժեշտության ապրանքներով բարձվել է Ռուսաստանի տարածքում ու Ադրբեջանով շարժվում է դեպի Աղդամ:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, երեկ մեկենաբանելով այս տեղեկությունը, ասաց, որ սա առանձին համաձայնություն է, և պետք չէ շփոթել այն առաջարկության հետ, որով միաժամանակ բացվելու էին Աղդամի և Լաչինի ճանապարհները Կարմիր խաչի մատակարարումների համար։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնականը BBC-ի հետ զրույցում հայտնել էր, որ «Աղդամով ճանապարհի բացումից հետո 24 ժամվա ընթացքում կբացվի Լաչինի ճանապարհը»։

***

Օգոտսոսի 29-ին և հետագա օրերին արցախցիները փակ են պահել Աղդամից Ասկերան մտնող ճանապարհը՝ թույլ չտալու համար ադրբեջանական հումանիտար բեռի մուտքը։ Այդ օրը ադրբեջանական աղբյուրները տեսանյութ տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր մահիկի հովանո ներքո հումանիտար բեռ ուղարկելու վերաբերյալ։ Արցախի նախկին նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտնեց, որ Բաքվից ուղարկվող հումանիտար բեռի հարցով արցախյան կողմի հետ պայմանավորվածություն չի եղել։

Օգոտսոսի 30-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը փակ պահելու, այդ ճանապարհը չօգտագործելու հստակ որոշում կա։ Իսկ հուլիսի 18-ին «Արցախի ազգային անվտանգության և զարգացման ճակատի» նախաձառնեւթյամբ, որի համակարգողն է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանայնը, քաղաքացիները արգելապատնեշ տեղադրեցին Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհին՝ ցույց տալով, որ Արցախը դեմ է Ադրբեջանից հումանիտար օգնություն ստանալուն:

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ