Ռուսաստանը չի պատրաստվում լքել Արցախը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը չի պատրաստվում ընդհանրապես լքել Արցախը։ Ի հակառակ դրան՝ և՛Հայաստանի դե ֆակտո կառավարությունը, և՛ Ադրբեջանը ուզում են դուրս մղեն Ռուսաստանին Արցախի տարածաշրջանից, և դա Արևմուտքի պահանջն է։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց կովկասագետ, «Հայկական Նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը։
«ՀՀ դե ֆակտո իշխանությունը տարածում է կեղծ տեղեկություններ, թե Ռուսաստանն է ուզում լքի Արցախի տարածաշրջանը։ Այդ նորությունները չեն համապատասխանում իրականությանը։ Հակառակը՝ Ռուսաստանն ուզում է մնա տարածաշրջանում և հենց այդ պատճառով է, որ Ոուսաստանի խաղապահ զորքերը գտնվում են Արցախում»,-ասաց Իգիթյանը։
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում անցկացվելու է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Ըստ Իգիթյանի, Հայաստանի դե ֆակտո կաոավարությունը ուզում է դուրս մղի Ռուսաստանին Արցախի տարածաշրջանից Արևմուտքի պահանջով, և զորավարժությունը դրա վկայություններից մեկն է։
«ՀՀ դե ֆակտո կառավաությունը չի ուզում մասնակցի զորավարժություններին, որոնք կապ ունեն Ռուսաստանի հետ, բայց մասնակցում է զորավարժություններին ԱՄՆ հետ»,-ասաց Իգիթյանը։
Վերջինիս կարծիքով, Ռուսաստանը փորձում է դեռ դիվանագիտական միջոցներով հասցնել իր մտահոգությունը Երևանին։ Գուցե շարունակեն դիվանագիտական ճնշումները, բայց ոչ մի ավելի լուրջ գործողություն չեն անի Հայաստանի դեմ.
«Ռուսաստանն արդեն ասում է՝ կա ՀՀ կառավարություն, և կա առանձին հայ ժողովուրդ, այսինքն իրանք արդեն սկսել են դնել տարբերություն կառավարության և ժողովրդի միջև։ Ըստ իս, ժողովրդի դեմ ոչինչ չեն անելու, բայց չեմ կարող ասել նույնը կառավարության մասին։ ՀՀ դե ֆակտո կառավարությունն ակնհայտորեն հասկանում է, որ Ռուսաստանը, եթե ինչ-որ քայլ անի, անելու է իրենց դեմ, այլ ոչ թե ժողովրդի»,-եզրափակեց Իգիթյանը։
Մարիաննա Արամյան




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...
«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ