Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հաղթում է անզուսպը, հախուռնը, խելագարը. Կաթողիկոսի դեմ քրեական գործ է հարուցվել, ի՞նչ անել․ Էդմոն Մարուքյան Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած Մայր Աթոռը՝ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդման մասին Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված է հինգ ակումբ Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կա երկու զոհ Զելենսկին «պետք է շարժվի» հակամшրտության կարգավորման ուղղությամբ, հակառակ դեպքում նա կարող է բաց թողնել կարգավորման «մեծ հնարավորությունը»․ ԹրամփԱրվեստ՝ պոդիումի վրա. Ուես Գորդոնը կին-մուսաներին վերածում է պայծառ հերոսուհիների՝ Carolina Herrera-ի նոր հավաքածուի համարՊատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ ՄերցԱյսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ․ Նարեկ ԿարապետյանՇիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպքԱռգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթՔաղաքականություն ենք մտնում՝ հայակենտրոն ու բազմավեկտոր ուղեգիծ ձևավորելու համար․ Ավետիք ՉալաբյանՄենք վճռականորեն կիրառելու ենք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ողջ գործիքակազմը ունենալու համար ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ. Արթուր ԴանիելյանՀայ ազգն արժանի է ուժեղ առաջնորդի. Ալիկ ԱլեքսանյանԱյն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի. ՔոչարյանՍա մի փոթորիկ էր բաժակի մեջ. Ռոբերտ Քոչարյան Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. Արամ ՎարդևանյանՀայաստանի ժողովրդի կամքն ու պատիվն է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին․ այդ առաքելությունն այսօր իրականություն է դառնում Սամվել Կարապետյանի հետ․ Ռոբերտ ԱմստերդամՈւրբաթ 13. Երբ ձախողումները դառնում են հաջողության նոր սկիզբ

Ադրբեջանի ԶՈՒ-ն անցած շաբաթ Մարտունու և Ասկերանի շրջաններում 2 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

2023 թվականի սեպտեմբերի 4-11-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 19 հաղորդում, որից 16-ը՝ հանցագործությունների մասին: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 11-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:

Շաբաթվա ընթացքում բացահայտվել է կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք պատճառելու բոլոր 7 դեպքերը: Հասարակական կարգը կոպիտ խախտած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն։

ՆԳ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում անբացահայտ մնացած մյուս հանցագործությունների, այդ թվում՝ նշված ժամանակահատվածում գրանցված անձնական ունեցվածքի գողության՝ 2 և հափշտակություն բնութագրմամբ 1 դեպքի բացահայտման ուղղությամբ:

Ադրբեջանական զինուժն անցած շաբաթվա ընթացքում Մարտունու և Ասկերանի շրջաններում 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, կրակել գյուղատնտեսական նշանակության դաշտերում բերքահավաք իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Հաղորդագրությունները փոխանցվել են ՌԴ խաղաղապահ զորակազմին:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային մեկ պատահար: Սեպտեմբերի 6-ին Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում՝ քաղաքացին վարելով HAYASA RC 200-2 մոտոցիկլետը, բախվել է ճանապարհի աջ մասում կայանված՝ «Մերսեդես Բենց սպրինտեր» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Հանրապետական բժշկական կենտրոն:

ՆԳ նախարարության բոլոր ծառայությունները ԼՂ տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք: ԼՂ պաշարման պատճառով ծառայությունն իրականացվում է արտակարգ ռեժիմով: Ոստիկանության և ԱԻՊԾ ծառայողները վերահսկում են հանրապետության օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն: