Բաքուն պնդում է, որ ՀՀ-ն դուրս է բերում զորքերն Արցախից
Hraparak.am-ը գրում է.
Վաղ առավոտից Հաքարի գետի մոտ գտնվող Լաչինի սահմանային անցակետում հայ երիտասարդների ամբոխ է հավաքվել, որոնց ուղեկցում են Կարմիր Խաչի ներկայացուցիչները։ Նրանք գրավել են ադրբեջանցի սահմանապահների ուշադրությունը, գրում են Haqin.az-ը։
Ըստ աղբյուրի, երիտասարդները պնդել են, որ շտապում են Երևանի պետական համալսարան՝ ուսումը շարունակելու։
«Առաջին անգամ ենք հանդիպում ուսանողների, ովքեր նման են լեռնային մարտիկների, ինչպիսիք կան սիրիական Քրդստանում, Բեյրութի մոտ գտնվող Դահայում կամ Պրիգոժինի բանակում: Ըստ ամենայնի, ադրբեջանական բանակի ճնշման և Բաքվի իշխանությունների կոշտ, անզիջում դիրքորոշման ներքո Երևանն իր համար դժվար որոշում կայացրեց հետ կանչել 2020 թվականի պատերազմից առաջ ուղարկված պրոֆեսիոնալ մարտիկներին։ Նրանք սոված ու քշված, իրենց կառավարության կողմից լքված, փորձում են փրկվել»,-գրել է ադրբեջանական պարբերականը։
Թե ինչպիսին կլինի Ադրբեջանի իշխանությունների և հետախուզական ծառայությունների արձագանքը, մնում է սպասել, նշված է հոդվածում։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ Փաշինյանի կառավարությունն առաջին հերթին հրաման է տվել փրկել Հայաստանի ղեկավարի հայրենակիցներին՝ Դիլիջանի տարածաշրջանից։ Տեղեկությունը հաստատում են Ադրբեջանի սահմանային ծառայության աշխատակիցները»,-եզրափակում է հոդվածագիրը։




















Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Դավաճանության 8 անսպասելի նշանները
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
Սկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը