Էրդողանը հայտարարություն է արել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պետք է մաս կազմի Չինաստանի «Մեկ գոտի–մեկ ճանապարհ» նախագծին:
«Չինաստանը մեծ առաջընթաց է գրանցել այս նախաձեռնության իրականացման հարցում, և նա շարունակում է առաջ շարժվել: Բայց մենք նունպես աշխատում ենք այս ուղղությամբ: Նպատակը Մարմարայ [Բոսֆորի թունել] հասնելն է: Առանց Թուրքիայի այս տրանսպորտային միջանցքը չի կարող գոյություն ունենալ: Թուրքիան կարևոր արտադրական և առևտրային բազա է: Արևելքից արևմուտք ամենահարմար ճանապարհը պետք է անցնի Թուրքիայով»,- լրագրողներին ասել է Էրդողանը Հնդկաստանից վերադառնալուց հետո, որտեղ անցկացվում էր G20 գագաթնաժողովը: Նրա խոսքերը մեջբերում է TRT հեռուստաալիքը։
«Մենք շահեկան դիվանագիտություն ենք վարում և գնահատում ենք, թե ինչպես կարող ենք օգուտ քաղել այդ այլընտրանքային ուղիներից: Եվ մենք տեսնում ենք, որ այլ երկրներ փորձում են ընդլայնել իրենց ազդեցության գոտիները նոր ուղիներով: Այնուամենայնիվ, մենք այս հարցին նայում ենք «ճանապարհը քաղաքակրթություն է» տեսանկյունից և հուսով ենք, որ այս նախագծերը կծառայեն քաղաքակրթության զարգացմանը, մարդկանց բարեկեցությանը և խաղաղությանը»,- ասել է նա։




















Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Ռուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ Ալեքսանյան
Դավաճանության 8 անսպասելի նշանները
Երևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին
«Առաջարկ Հայաստանին». երիտասարդները՝ երկրի զարգացման ուղիներում․ Գագիկ Ծառուկյան
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Մելիքյանների հանգիստը Դուբայում
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Դիտորդներին ներկայացվող նոր պահանջները կամայական մեկնաբանության տեղ են թողնում․ Ավետիք Քերոբյան
ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը