Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն Մարուքյան
Հասարակություն

68 տարեկանում մահացել է դերասան Սամվել Սարգսյանը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։

«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ս. Սարգսյանի հարազատներին և գործընկերներին»,- նշում են ՀԹԳՄ-ից։

Ընդամենը հաշված օրեր անց նա կդառնար 68 տարեկան:

Սամվել Սարգսյանը ծնվել է 1955թ. սեպտեմբերի 18-ին, Երևանում: 1971թ. ավարտել է Երևանի թիվ 129 միջնակարգ դպրոցը: 1971-75թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Հրաչյա Ղափլանյանի արվեստանոցում: 1976-88թթ աշխատել է Լենինականի պետական դրամատիկական թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան), 1990-ականներին շուրջ 8 տարի` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան:

Կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում՝ Պ.Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (Կորրադո), Ա.Դյումայի «Քին» (Քին), Ռ.Քիփլինգի «Մաուգլի» (Մաուգլի), Ա.Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները» և այլն: Նկարահանվել է «Մեր մանկության տանգոն» (1984թ.), «Մարիամ» (2005թ.), «Հարսնացուն կրկեսից» (2011թ.) և այլ ֆիլմերում:

2008-11թթ աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ խաղացել է «Կյանքի գինը» (2009թ.), «Վերադարձ» (2010թ.) հեռուստասերիալներում: 2005-08թթ բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ բեմադրել է ներկայացումներ հայ հանդիսատեսի համար: Երևանի Խորեոգրաֆիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորն է:

2014թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: