Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղությունԼևանդովսկին, մեծ հավանականությամբ, կերկարաձգի գործող պայամանագիրը և կշարունակի խաղալ «Բարսելոնայի» կազմումՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըԱՄՆ-ն Եվրոպայից տեղափոխել է Patriot հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելք Չպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Տալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանՄարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը. Էդմոն Մարուքյան Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն Վելիցյան
Հասարակություն

Ինտերնետն անջատում-միացնում են՝ ապրանքը 50 տոկոսով էժանանում ա

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի առեւտրականներն ավելի շատ պայքարում են, որ իրենց բիզնեսի միջավայրը բարելավվի, քան թե երկու հայկական պետությունների գոյության եւ ապագայի համար: Այս պայքարի դրսեւորումներից մեկն էլ «Վայլդբերրիզի» դեմ պայքարն է՝ հայ առեւտրականների կողմից, որոնք հավաքվում են կառավարության շենքի դիմաց՝ առցանց գնումների համակարգը վերացնելու պահանջով, քանի որ «Վայլդբերրիզ» ընկերությունն իրենց գործին «խփում» է՝ սպառողին առաջարկելով էժան գներով ապրանքներ:
Առեւտրականները պնդում են, որ այս տարի ուսումնական տարվա շեմին իրենք «մինուսով» են աշխատել, իրենց ապրանքի հազիվ տասը տոկոսն են վաճառել, մինչդեռ ամեն տարի այս շրջանում մեծ գումարներ են աշխատում: «Ստոպ, Վայլդբերրիզ» շարժումն էլ որոշել է պայքարել առցանց վաճառքի դեմ։


«Առինջ մոլի» փոխտնօրեն Արմեն Ներսիսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ, իրապես, առեւտրականների գործերը հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում «Վայլդբերրիզի» պատճառով վատացել են: Մեզ հետաքրքրում էր նաեւ, թե որքանով է առեւտրի կենտրոնների ադմինիստրացիան մասնակից այս պայքարին, եւ ովքեր են կազմակերպում առեւտրականների ակցիաները։

Նրա խոսքով` առեւտրականները մաքսազերծման գումար են վճարում, տարածք վարձում, հարկեր վճարում, եւ բնական է, որ «Վայլդբերրիզից» որոշ առումով թանկ են վաճառում ապրանքը։ «Մենք պայմանագրով տաղավարները տվել ենք վարձակալության, իրենց իրավունքն է՝ ցույց կանե՞ն, թե՞ չեն անի: Իրականում նրանց գործերը վատացել են, այս պահի դրությամբ վիճակը վատ է նրանց մոտ, որովհետեւ ակտիվություն չկա, քիչ են գնորդները»,- նշում է նա: Նրա խոսքով` նախորդ տարի այս տարվա համեմատ առեւտրականների վիճակը լավ էր, սակայն այս տարի իրավիճակը դեպի վատն է փոխվել։ «Համեմատականն անցյալ տարվանից ենք անում, որովհետեւ նախորդ տարի վիճակն ավելի լավ էր: Անգամ մեքենաների շարժից նկատելի է, որ այս տարի գնորդները բավականին քիչ են: Էդ ռուսական սայթով օգտվելու պահով մեկին հրավիրեցի ինձ մոտ, ասեցի` ցույց տուր, թե ոնց են անում, որ էժան ա լինում: Ինտերնետն անջատում են, միացնում, ապրանքը 50 տոկոսով էժանանում ա։ Բայց ժողովուրդը պիտի հասկանա, որ էս մարդիկ մաքսազերծում են, ճանապարհ են գնում ահագին, վերջիվերջո՝ աշխատող են պահում, վարձ են տալիս ու հազար հարց: Մենք առեւտրականների գործերի մեջ չենք խառնվում, իրենք գիտեն, ոնց հարմար են գտնում, էդպես էլ թող անեն: Չենք խորանում»,- նշեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե գուցե առեւտրականները փոքր-ինչ մատչելի դարձնեն ապրանքների գները, եւ մարդիկ առցանց շոփերից այսչափ չօգտվե՞ն, մեր զրուցակիցն ասաց. «Առեւտրականները ճանապարհածախս են անում, գնում են ու գալիս, փողեր են ծախսում, մաքսազերծման փող են տալիս, ու այդպես շարունակ: Հարկեր են տալիս, բեռնափոխադրման փողեր են ծախսում, անգամ բանակին են փող տալիս, ՀԴՄ-ի սպասարկում, հոսանքի վարձ, ու տենց հազար ֆլան-ֆստան: Իրականում առեւտրականները եթե բոլոր ծախսերը հանում են, իրենց մնում ա 5-7 տոկոս օգուտ, կոնկուրենցիան շատ-շատ ա, որ տարբեր կողմերից նայենք, կտեսնենք, որ իրենք ճիշտ են»: Նա բացառում է, որ «Առինջ մոլի» ղեկավարությունը կարող է առեւտրականներին ուղղորդել եւ փողոց հանել, նշում է, որ Հայաստանն ազատ ու դեմոկրատ երկիր է, եւ ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչպես վարվել։ «Իմաստ չկա ուղղորդելու: Էսօր ազատ ու անկախ Հայաստանում ենք ապրում, ամեն մարդ ինքն ա որոշում՝ ինչ անի: Մարդիկ հասկանում են, որ իրենց գրպանը դատարկ ա մնում, եւ փորձում են պայքարել, ի՞նչ կարիք կա, որ մենք ուղղորդենք, ինչի իրենք չե՞ն հասկանում՝ ինչ ա կատարվում, որ մենք ուղղորդենք: Աշխատում են, աշխատում, կոպեկներ են մնում իրենց: Մեր առեւտրականները կրթված են ու իրենց լավն ու վատը շատ լավ են հասկանում»,- եզրափակեց «Առինջ մոլի» փոխտնօրեն Արմեն Ներսիսյանը: